?

Log in

No account? Create an account

Չափանիշ առ չափանիշ՝ Պարտվող տեսակը
Lee
watumiaji

Կան մարդկանց տեսակներ, որ ինչքան էլ հետաքրքիր լինեն, ընկեր լինեն, ասելիք ու անելիք ունենան, միշտ պարտվում են: "Դուրակ" են խաղում` պարտվում են, նարդի են խաղում` պարտվում են, շախմատ են խաղում` պարտվում են, գործ են ստանձնում` ձախողում են ...: Չէ, այս տեսակը թույլ տեսակ չի, կամքի պակաս էլ կարծես չունի, ընդհակառակը համառ են ու ինքնավստահ: Հենց այդ ինքնավստահությունն էլ սովորաբար դառնում է նրանց հավերժ պարտության աղբյուրը. նրանք ետ չեն դառնում, սեփական սխալները չեն ուսումնասիրում, չեն շտկում դրանք, նորը չեն ցանկանում սովորել: Փոխարենը սկսում են զարգացնել այլ հմտություններ. պարտությունը արդարացնելու հմտություններ, պարտության այլ պատճառներ գտնելու հմտություններ, ուրիշներին մեղադրելու հմտություններ: Երևի նման մարդկանց հանդիպած կլինեք,- «Նաղդ կրածեի, դու որ այդ սխալը չանեիր, ես կհաղթեի»: կամ «Դու հո տգետ չես, չես տեսնում գործ եմ անում, հմի սաղ արածս ջուրը լցրեցիր»: «Գնամ էն ախմախ հարևոնի հետ հարցերը լուծեմ: Չէ, չլուծվեց, տականքի մեկը դուրս եկավ»: Սենց մարդիկ, չեն սիրում խնդիր լուծողներին, հաղթողներին իրենցից ստոր են դասում, քանզի համարում են իրենց ավելի արժանի, որը զուտ պատահականությունների կամ այլ հանգամանքների պատճառով չի հաղթել:

Մտածե՞լ եք թե ինչ է լինում, որ սենց ինքնավստահ մարդը հայտնվում է քաղաքական դաշտում: Իշխանության մեջ այս երևույթը բազմիցս ենք տեսնում, սաղ մեղավոր են, բացի իշխանությունը: Իսկ ընդդիմության մեջ տեսե՞լ եք այս մարդկանց: Մեկը կա, իր ամբողջ կյանքը միայն պարտություն է.
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ: Նա այնքան է հմտացել սրան-նրան ամեն ինչում մեղադրելու հմտության մեջ, որ գործը չսկսած, արդեն պարտվելու ռազմավարություն է մշակում, թեզեր է գրում: Ինադու չի անում, մարդն իրոք ինքնավստահ է, բայց վերևում ինչպես գրեցի, ինքնապաշտպանական բնազդը կարծրացել է նրա մոտ: Նա դրա վարպետն է:
Հիշեք այս մարդու քաղաքական դաշտում արածները` միայն պարտություն, ոչ մի խելոք քայլ, կիսատ-պռատ քայլեր, խրոխտ ինքնավստահություն, զազրախոսություն, բոլորին թշնամի տեսնելու ձգտում, ու աջ ու ձախ մարդկանց մրոտելու շնորհք ու հետո ... ոչ միա արդյունք՝ ԶՐՈ
Եթե ձեզ թվում է, թե նա լֆիկի հետ մտել է պայքարի, չարաչար սխալվում եք: Նա մտել է այդ ընտրատարածք պարտվելու մտադրությամբ: Չէ, նա վստահ է, որ հաղթելու է, բայց գիտի, որ պարտվելու է այլևայլ պատճառներով: «Եթե արդար լիներ ընտրությունները, նաղդ հաղթող էի» «Եթե փող չբաժանեին, նաղդ հաղթելու է» «եթե մարդիկ չծախվեն, հաղթող եմ» «Եթե մալաթիայի ժողովուրդը գոնե մի քիչ խելք ունենաին, նաղդ հաղթելու էի»:

Ու սենց տրամադրված անձը սյուրպրիզ է ստանում: Հաղթելու հնարավորություն: Րաֆֆի Հովհաննիսյանը միանում է պայքարին: Բանաձևերը խախտվում են, բայց դե ոչինչ, բնազդն էլ հո աշխատում է: Նիկոլն արդեն հայտարարում է պարտություն` պայքարը դեռ չսկսված: Դե չի հայտարարում, բայց նամյոկ է տալիս: Րաֆֆին սկսվում է մեղադրվել Նիկոլի դեմ դուրս գալու համար: ՋԱՆ, սրանից լավ առիթ: Ինչ կայֆ շուխուրներ կարելի է անել պարտությունից հետո: Թեպետ առանց Րաֆֆի շուխուրն ավելի մեծ կլիներ, բայց դե ոչինչ:

Եկեք նայենք ՆԻԿՈԼԻ փառքին, հասկանանք, թե, եթե պարտվող է, էս ինչու սենց համակիրներ ունի: Ախր էս տեսակը շատ հմտացել է, նա հմուտ պարտվող է, դա գերազանց վարպետություն է պահանջում: Բանաձևն է` ցույց տալ պայքար, ամեն ջանք ներդնել պայքարի մեջ, իսկ պարտությունից հետո կապել լաչառությունը: Մինչև հիմա վիրավորական բառ չէի կիրառել, չեմ ուզում Նիկոլին վիրավորել, բայց ուրիշ բառ չեմ գտնում: Ախր նրա արածը դա է, ուրիշ անուն այդտեղ չկա: Պարտվողը դրանում է հմտանում: Հիշեք ձեր մանկության խաղերը, նման պարտվողների հանդիպած կլինեք, հիշեք պարտվելուց հետո ինչեր են նրանք անում: Իսկ լաչառությունը դա զենք է, դա «հերոս» դառնալու զենքն է, քանի որ լաչառությունը դժվար է հանդուրժել, դիմացինը կսկսի ճնշել լաչառին:
Երբևիցե մտածել եք, թե ինչու են փոքր շները հաչում մեծերի վրա: Վաղուց վերլուծված փաստ է ... վախից, գիտեն, որ պարտված են, եթե մենամարտեն: «Լկտի» բառը հնում ևս մեկ իմաստ է ունեցել՝ «թուլամորթ»:

Վերադառնանք Նիկոլին, մարդ որ խիզախության պատրանք է ստեղծում, իր հետևից տանում է իրեն վստահող անձանց դեպի պարտություն: Ուզում է հաղթել, բայց զուգահեռ հաշվարկում է պարտություն, ու նաև գիտի, թե այդ պարտությունից ինչքան օգուտներ է քաղելու:

Այս տեսակին ես շատ լավ եմ ծանոթ, հավատս չի գալիս, որ ադեկվատ կլինի, նա կենտրոնանալու է սեփական պարտությունը արդարացնելու վրա, նրա մոտ բնազդն ուժեղ է մտքից, պարտվելու վախերը ուժեղ են հաղթելու բերկրանքից: Նա իր թրերը ու թւոյները ուղղելու է նաև իրեն աջակցողներին, այսպես ասած մեղավորներ է կերտելու: Նրա շուրթերից միայն կարող ե քլսել թե ովքեր են վատը, ուրիշ ոչինչ: Իսկ «պուպուշ» խոսքերը ուղղված են միայն իր համակարիներին, իր իբր խիզախությունը գովաբանողներին:

Նիկոլ Փաշինյանին երկու բան կարող եմ ասել: Եթե մտածում ես, որ Րաֆֆու գալով լֆիկը հաղթելու է, ինքնաբացարկ արա: Այս անգամ հրաժարվիր պարտության դափնիներից:

Կամ էլ, գոնե մեկ անգամ կենտրոնացիր հաղթանակի վրա, ու ուղղակի պայքարի, ոչ թե մեղադրի Րաֆֆուն քո հնարավոր պարտության մեջ:

Երրորդ ուղին էլ կա, Րաֆին կարող է քեզ օգնել ու վերջում ձայները քեզ փոխանցել: Բայց պատրա՞ստ ես հաղթանակի, վստահ ես որ կհաղթես: Կասկածում եմ՝ տեսակ է:

Թեպետ Նիկոլին բան ասելն անիմաստ է, հատկապես անծանոթիս կողմից: Միգուցե նրա համակիրները մարտահրավեր նետեն Նիկոլին:

Թրմցմ

Սա գրելի էի 2 օր առաջ: բարկացել էի թիվ 7 ընտրատարածի շուրջ բարձրացրած աղմուկի որակից, բայց չէի տեղադրում: Սպասում էի, որ տեսնեմ թե Նիկոլն ինչ կանի, խելք կհավաքի, թե նույն տեսակի մեջ կմնա: Հրապարակումս արդյունք է Նիկոլի և նրա համակիրների գործողության, Նիկոլը իր տեսակը չի փոխելու, փոխանակ իշխանության դեմ պայքարի, զբաղված է Ժառանգության դեմ վայրահաչոցով: Արդեն իսկ արդարացնում է ոչ միայն իր պատությունը, այլև ՀԱԿ-ի պարտությունը:


Չափանիշ առ չափանիշ՝ Ընտրացուցակներ
Lee
watumiaji
Ընտրությունները երկար թեմա է: Դեռ կհասցնեմ սրա մասին շատ գրել:
Այսօր կխոսեմ ընտրության յուրահատուկ չափանիշի մասին:
Իմ չափանիշը, ուրիշ է, շատ ուրիշն է, այնքան ուրիշ է, որ կարող եք հենց հիմա լիքը բան մտածել ... էլի չեք գտնի:

Դե չափանիշերն էլ այստեղ շատ են:
Ոմանք ասում են ընտրեք ջահելներին, մյուսները ընտրում են ըստ առաջարկված գումարի, ոմանք նայում են ցուցակներին ու ընտրում չարիքի նվազագույնը, ոմանք ընտրում են մյուս ցուցակի «ինադու» ու այլ ու այլ չափանիշներ:
իսկ ես ինձ սենց հարց եմ տալիս, լավ, ով ում հետ է կոալիցիայի մեջ: Չէ, լուրջ եմ ասում, ով է ում շահերը պաշտպանում: Իսկ դա որոշելու համար պարզա բանաձև ունեմ: պատկերացնենք, որ ընտրություններին բոլորը քիչ-թե շատ հավասար ձայն են հավաքում, ու բացարձակ մեծամասնություն չկա: Ի՞նչ է ձեզ թվում, ի՞նչ տեղի կունենա: Պարզ է՝ բազար, ռազբորկա, քաղաքական բանակցություններ ու հաշվարկներ: Այս ամենում կստեղծվի նոր կոալիցիա, ու կստեղծվի այ այդ թաքնված համագործակցողների կոալիցիան: Այ այս կոալիցիան ինձ վախեցնում է: Ու իմ չափանիշով այս մարդիկ են վտանգ ներկայացնում:
Համագործակցեք տղերք, համագործակցեք այս վիժվածքի դեմ: Թեկուզ անխոս, թեկուզ առանց իրար ճանաչելու, պետք չի ծանոթ, ընկեր կամ համախոհ լինեք, բայց այս տեսակի դեմ համագործակցեք, զգոն եղեք սրանց հանդեպ:
Իսկ համագործակցելը նաև պայքար է, էտ էլ իմացեք, իրար դեմ թեկուզ նենց պայքարեք, որ վիժվածքի տեսակը չքանա այդ դաշտից: Դուք ուժեղ եք,շատ ուժեղ ...


Armenian deep state. Part 2
Lee
watumiaji
Ստեղ են ասել, այ կիսագրագետներ, մե՞զ եք հիմարի տեղ դրել: Տղա եք մինչև վերջ ասեք ...
Հակոբ Բադալյանը փորձել է լուրջ թեմաների անդրադառնալ: Սկզբում կարդացի, ու հետաքրքրեց, մի՞թե ի վիճակի են նման թեմաներ վերլուծել, գրել դրա մասին:
Երկրապահների դերի մասին հեղինակը սկսում է գրել, նշում է նրանց դերը 95-96, 98, 99 թվականների մասին խոսում է, իսկ հետո ... դե հետո պոչը մտցնում է ոտների արանքը ու ռիսկ չի անում գրել: Գրում է ինչ որ անկապ, բայց խելացի թվացող մտքեր, ինտելիգենտի ու խորը փիլիսոփայա-վերլուծաբանի տպավորություն է ցանկանում թողնել՝ կարևորը, որ Սերժ Սարգսյան, ՀՀԿ անունները մի քիչ թաթախվի այդտեղ: Վայ-վայ Երկրապահը փաստորեն միայն Մանվել Գրիգորյանն է, ինչպիսի խայտառակություն: Խայտառակ եղանք: Թե տղա է, թող լրիվ ու ազնիվ գրի: Թե՞ չի կարող գրել, որ Վազգեն Սարգսյանն է այդ վիշապին կերտել, գրել, որ այդ դևին օգտագործեց Արամ Սարգսյանը և Անդրանիկ Մարգարյանը, գրել, որ այդ դևին վերջիվերջո 2007-08 թվականներին փորձեց օգտագործել ԼՏՊ-ը, նույն այն նպատակով, որի դեմ հանդես է գալիս Բադալյանը, ու որ Ռոբերտ Քոչարյանը սպանեց վերջիվերջո դևին: Թեպետ պարզվեց, որ ընդամենը վիրավորել է ...
Տղա եք գրեք, չե՞ք կարում գրել, հա՜ ԼՏՊ-ին չի կարելի կպնել, Վազգեն Սարգսյանի անունը Երկրապահի հետ ոնց կապել, որ չկեղտոտվի, դժվա՞ր է չէ, դրա համար առնվազն խելք ու միտք է պետք: Բա Արամ Սարգսյանին ինչ ասենք, ա՜խր մեր թիմից է: վա՜յ-վա՜յ ...
ԱՄՈԹ

Չափանիշ առ չափանիշ՝ Վիկտոր Դալլաքյան
Lee
watumiaji
Սկզբում ժողովուրդն էր ծախվում նրա պոպուլիզմին ու աջակցում ստորակետից այն կողմ գտնվողին
Հիմա ՀՀԿ-ն, իմա իշխող ուժը, իր աջակցությունը առաջարկեց:
Էս էլ հիշողությունը թարմացնելու համար ... Հետո չասեք չեի ասել :ՃՃՃՃ

Հեղափոխությու՞ն, թե՞ անարխիա
Lee
watumiaji
«Քաղաքացիական անկախ ու արդար դատարան»
Այս գաղափարը տվողը պարտակեց ամբողջ «պայքարը» ու այն տարավ դեպի փակուղի ...
Լավ, մարդիկ բացի հեղափոխությունից ու անարխիայից երրորդ ելք ի վիճակի չե՞ն գտնել:

ՀԳ
Այս գրառումս չեմ վերնագրել Չափանիշ առ չափանիշ, քանզի չգիտեմ, թե այս չակերտավոր դատավարությունը որևէ աջակցություն է ստացել, թե ուղղակի ակտվիստների ինքնագործունեությունն է ...

Ստորակետի կարևորությունը ...
Lee
watumiaji
Երբ գենդերային հավասարության կողմնակիցն ես, իմացիր, որ քո կողիքն հայտնվելու են ֆեմինիստները:
Երբ խաղաղ ճանապարհով կոնֆլիկտների լուծման կողմնակիցն ես, կողքդ կկանգնեն պացիֆիստները:
Երբ մարդու իրավունքներն ես պաշտպանում, կողքդ կհայտնվեն վերոնշյալ բոլորը ու բոլոր ճնշված մարգինալները՝ այդ թվում նույնասեռականները:
Երբ հայրենասիրական ու հայրենապաշտպան գործունեությամբ ես զբաղվում, կողքդ հայտնվելու են ազգայնամոլերը /շովինիստները/ ու այլ ծայրահեղականներ:
Երբ կուսակցական աշխատանքով ես զբաղվում, կողքդ հավաքվելու են սապոնվողները ու կեղծավորները:
Երբ խոսքի ազատություն ես քարոզում, կողքդ կհայտնվեն ժխտողականություն քարոզողները ու մարգինալ կրոնական շարժումները,
Երբ կարևոր ու պատասխանատու աշխատանք ես անում՝ անպատկառները զբաղված են դափնիները հավաքելով:

....


Հայաստանում առկա աջակցությունն ու օժանդակությունը հիմնականում ուղղվում է ստորակետից հետո գտնվողներին: Նրանք ապահովում են հիմնական ակտիվությունը, բարձրացնում անհրաժեշտ աղմուկը, ցայտուն դարձնում «պայքարը», ցուցադրելի ու շոշափելի դարձնում հաշվետվությունը:
Սակայն երբ հավասարակշռությունը խախտվում է, ստորակետից հետո գտնվողները սկսում են պայքարել ստորակետից առաջ գտնվողների հետ. ստանում ենք այն, ինչ հաճախ կոչում ենք «մարտնչող տգիտություն»՝ սկզբունքները ի չիք են լինում, իսկ խնդիրները մնում՝ անլուծելի
Հայաստանում հավասարակշռություն վաղուց խախտվել է ...

Պացիֆիստին և ֆաշիստին աջակցելն իմ հարթությունում նույն երևույթն է:
Ֆեմինիստին և նահապետականությանը աջակցելն իմ հարթությունում նույն երևույթն է:

ՀԳ
նոր թագս՝ չափանիշ առ չափանիշ: Շուտով կդառնա վերնագիր, գաղափարը քաղված ու քամված է բլոգընկեր Խլուրդից:

Միտքը և նմանակումը
Lee
watumiaji
Սիրելի բլոգընկեր robspen67-ը ինձ հարց էր ուղղել, թե արդյոք ես հավանում եմ Խաչիկ Ասրյանին ու արդյո՞ք պետք է մեղավոր զգալ նրանց ովքեր քննադատել էին Ասրյանին:

Ասրյանին կարելի է հումորով քննադատել, իմա ձեռ առնել, լուրջ քննադատել՝ թե ինչպես կարող է նման մարդը փոխնախարար լինել: Քննադատել համակարգը, նախագահին, թե ինչու են նման մարդու լուրջ վերաբերվել, որ նման դիրքի է հասել: Կարճ, քննադատել նրա անհեթեթությունը ...

ԲԱՅՑ

Քննադատել Հիտլերի նմանության մեջ /ոչ թե հումորային՝ այլ լուրջը/, քննադատել ռասիզմի, ֆաշիզմի մեջ, սա արդեն ինձ համար անհասկանալի է ու տհաճ:
Հիտլերը ձեռքի շարժում չէ, ֆաշիզմը եռամիասնություն չէ /կամ չգիտեմ ինչ է ասում/: Հիտլերը կոնկրետ մտքեր, գաղափարներ են, որը տարանջատում է ռասան՝ բարձրների ու ցածրների, պետքականների ու անպետքների: Ու այս առումով լիքը այլ բլոգեր-ֆեյսբուկիստներ կան, որոնք անցնում են վտանգավորի սահմանը ու սկսում պառակտման գիծ գծել: Մի հատ (վայ)հայտնի ֆեյսբուկեր կա՝ իր կին կլոնի հետ միասին, որ միայն մարդկանց նվաստացնելով է զբաղված. քաղաքական գիծ է գծել, ու ով գծի այն կողմն է արժանանում է նվաստացուցիչ նկարների, գրառումների ու լիքը մարդ լայք է տալիս այդ նկարներին: Այ նրա գործունեությունը ավելի վտանգավոր է, դա է ատելություն սերմանում ու տարանջատում:

Վախեցեք գրագետ ստահակներից
Lee
watumiaji
Ղարաբաղյան թեմայով Ծաղկաձորում քննարկում էր: Այնտեղ կար մեկը, որը միայն հետո իմացա, թե ով է ու ինչ հայացքներ ունի: Ասեց, որ երբ ինքը դպրոցի տնօրեն էր(?), հանձնարարել էր պատի վրայից հանել բոլոր ֆիդայինների նկարները, քանի որ նրանք մարդասպաններ են, երեխաներին պետք է խաղաղություն քարոզել, ոչ թե մարդասպաններից հերոսական կերպարներ: Դե գուշակեք ով է եղել:
Այսօր, կան «գրագետ» շարժումներ ու գործունեություն, որոնք գիտակից կամ անգիտակից թուլացնում են Հայաստանը:
Իսկ ամբողջ բլոգոսֆերան ընկել Խաչիկ Ասրյան է քլնգում:

Բրեդլի Քիսլինգը և այսօրվա Երևանը
Lee
watumiaji


Բրեդլի Քիսլինգի «Կրկին հայտնագործելով Հայաստանը» ուղեցույցը ինձ շշմեցրել էր իր նախաբանով:

Ցավոք ձեռքիս տակ չունեմ գիրքը, փորձեմ մոտավոր գրել Բրեդլիի խոսքը.

«Մի օր ԵգիպտոսումCollapse )

Armenian deep state. Part 2
Lee
watumiaji
Նորից վերակենդանացնում են վտանգավոր վիշապին