?

Log in

No account? Create an account

Չափանիշ` առ ատկատ
Lee
watumiaji
Շատ բան չեմ ասի, բոլորը մի բան ասել են, նույնիսկ նախագեն :ՃՃՃ
Թեպետ ուր էր նա, որ մենք բլոգերներս բարձրացնում ենք այդ թեման: Խնդրեմ, հին գրառումներիցս մի հղում: Եթե ուզում են զբաղվել, թող հետևներից գնան: Այսօր Ուլնեցիով անցնում էի, տեսա շինարարությունը, հիշեցի էս հին գրառումս, իհարկե, պարզ ատկատ չի, մի քիչ բարդ մուտիլովկա է, բայց չերեզ մի աղբյուրից գնումներ` շրջանցելով տենդերը:

Պարկեշտությունը և Վիկտոր Սողոմոնյանը
Lee
watumiaji
Այսօր, շատերիս սիրված բլոգեր Իզաբելա Աբգարյանի վրա քս էին տվել հերթական շանը:
Շունը անպարկեշտ տեսակի էր, ու բնականաբար պոռնակաբարո ձևով էր հաչել: Կծել իհարկե նման շները չեն կարող, տուզիկները մաքսիմում հաչում են: Հակահարվա՞ծ: Շատերի պարկեշտությունը թույլ չի տալիս հավասար քայլ անել, իջնել շնիկի մակարդակի: Այլապես, կարելի էր տիրոջ աղջկա, կամ էլ գլխավոր տիրոջ հարսի նկարները նույն ոճով տեղադրել: Բայց, պարկեշտ մարդը նման բան իրեն թույլ չի տա:
Հետաքրքիր է, ինչպես են անպարկեշտները իրար գլուխ հավաքվում, ինչպես են իրար գտնում ու իրենց անբարայոկանությունը առաջ տանում: Անձամբ ուզում եմ սլաքները թեքել, իհարկե, չեմ անցնի պարկեշտության սահմանը, բայց ցանկանում եմ այդ շնիկներին կառավարողին հիշել՝ Վիկտոր Սողոմոնյանին: Նա չի երևում, բայց լիքը շնիկներ ունի, տարբեր որակի, չափի ու անբարոյականության տարբեր աստիճանների: Ասենք, նրա ամենաանբարոյական շանը բոլորը ճանաչում են՝ 7ոռ.եմ անունով շնիկն է: Նա է որոշում թե այդ անբարոյականը ում վրա հաչա ու ինչպես հաչա: Բոլորը հակադարձում են 7ոռ-ին, բայց Սողոմոնյանին ոչ-ոք չի հիշում: Ինչու՞: Շատ պարզ, Քոչարյանի այս շնիկը, այնքան կեղծ ու իրական անբարոյականներ է ստեղծել, որ դաշտում «խաղացողները» գիտեն, նրան կպան, ցեխը հետ է շպրտվելու: Ու ոչ-ոք չի ցանկանում սրա հետ գործ ունենալ: Այս տեսակը, շատ զզվելի տեսակ է, ինչպես ասում են զգուշացիր անբարոյական շեստյոռկից և ոչ թե նրա տիրոջից: Այս տեսակի հորը քաղաքական դաշտում ճանաչում են, տարբեր երես փոխած հանրահայտ Էռնեստը: Մայրը. մայրը առավել հետաքրքիր կերպար է: Երևանի դպրոցներից մեկի տնօրենն է, կոռուպպցիան բարգավաճում է այդ դպրոցում, այնպես, որ բոլոր-բոլոր-բոլորը գիտեն, թե ինչ կոռուպցիոն բիզնես է նա դարձրել դպրոցը: ԲԱՅՑ: Վախենում են կպնել, նախարարությունը վախենում է պու անել, քանի որ Քոչարյանի շեստյոռկա Վիկտորը, բոլոր շներին քսի կտա նրա վրա ով կփորձի սաստել իր մոր անօրինականությունները: Սա նշում եմ, որ ցույց տամ ԲՀԿ-ի կայֆ զենքերից մեկը, ցանկացած անօրինականի, որ կպնում են, գոռում են, թե՝ «վայ քաղաքական ճնշում են»: /Սրա համար էլ ԼՏՊ-ին պետք է շնորհակալ լինենք, որ լեգիտմիցացրե ԲՀԿ-ի քաղաքական ստատուսը/:
Շների վրա հարձակվելը էներգիա է տանում, պետք է շներին ուղորդողներին ճանաչել: Հետո պտտել ու նորից ճանաչել: Այնքան, մինչև հասկանան, որ այն անբարոյականությունը, որ նրանք քարոզում են, մի որ հասնելու է իրենց: Ինչպես ասում են բլոգոսֆերայում «անոնիմ խուժե ...»: Այնպես, որ եկեք ճանաչենք այս անոնիմ անբարայոկանություն վայրահաչող բազմակետին՝ Վիկտոր Սողոմոնյանին:

Կոռուպցիան օրենքներում - ՎՊ
Lee
watumiaji
Երբ տաքության մեջ եմ ու օրգանիզմս թույլ է, կարդում եմ օրենսդրական դաշտի շեդևրեները, որ մի քիչ ցրվեմ: Այսօր հերթը հասել էր «Վերահսկիչ պալատի մասին» տավտալոգիային: Այո, այո մաքուր տավտալոգիա, սահմանումների մեծամասնությունը ինքնասահմանում է: Իսկ օրենքը կարճ կարելի է ձևակերպել, օրենք՝ գործ տվողի մասին: Օրենքի միակ առաքելությունը կարելի է բնութագրել կաշառք վերցնելը, ուրիշ նպատակ դժվար է այստեղ գտնել: «Կմտնեմ, կեղտ կբռնեմ՝ գործ տալու իրավունքով»: Կարող եմ ենթադրել, որ ում մասին վատ բան հաշվետվությունում չեն գրել, ուրեմն կաշառք են վերցրել: Իսկ եթե գրել են, բայց դատախազություն չեն դիմել, ուրեմն քիչ են կաշառք վերցրել: Օրենքը ՎՊ-ին տալիս է անսահման իրավունքներ, բայց չի նշում ոչ ՎՊ-ի առաքելությունը, ոչ այն նպատակները, որոնց ուղղված է նրա գործունեությունը: Ավելին, ով որ հետևել է նրա հաշվետվություններին գիտի, որ դրանք անիմաստ հաշվետվություններ են, ոչ մի հետևանք չեն թողնում: ՎՊ-ն ոնց որ լինի մի մակաբույծ կառույց, որն օգտվում է անսահման իրավունքներով, ու զրոյական օգուտ է տալիս: Տեսնես ՎՊ-ն ինքն իր արդյունավետությունը ստուգելու իրավասություն ունի՞, ես դա գնահատում եմ «0»: Իսկ ավելի զզվելին նա է, որ այս օրենքը մեկ մարդ գրել է ինքն իր համար, ու այժմ, օրինական կերպով վայելում է սրա «բարիքերը»: Ընդհանրապես, նման գործունեությունը, երբ մարդը  ծառայեցնում է պետությունը իր շահերին, կոչվում է կոռուպցիա: Զուտ այս օրենքը գրելու ու առաջ բրդելու համար մարդուն դատ պետք է հասնի: Օրենքից հատվածներ.

Օրենքից հատվածներ.Collapse )

Ո՞վ է կանգնած հոմոսեքսուալիզմի շուրջ աղմուկի հետևը
Lee
watumiaji

Անալիզս հիմնված է մի քանի փաստերի պատահական համընկնումների հետ: Ոչ մի փաստ չունեմ, սա ընդամենը ենթադրություն է: Ո՞վ է կանգնած այս ամենի հետևում հարցի պատասխանը փորձել եմ գտնել երեք հարցով.
Ա. Ո՞վ յուղ լցրեց կրակին
Բ. Ո՞վ ու ինչու՞ կարող էր կազմակերպել այս ակցիան/ակցիաները
Գ. Արդյո՞ք սա ձեռնտու է նրան:


ԳնացինքCollapse )

Дети Геноцида
Lee
watumiaji
Originally posted by mushetsi at Дети Геноцида
Оригинал взят у pandukht в Дети Геноцида


Значительная часть армянских детей наряду с другими двумя главными группами армянского населения империи, т. е. с женщинами и пожилыми людьми, претерпела невероятные трудности, связанные с тяжелыми и изнурительными переходами из-за бесконечного числа перемещений и депортаций в безлюдные пустыни Месопотамии в сегодняшней Сирии.

Другая значительная часть армянских детей оказалась жертвой многочисленных случаев резни, которая происходила во всех уголках империи. Как указывал американский посол Генри Моргентау, чтобы сберечь "порох и патроны", мусульманские крестьяне, которые выступали как группы поддержки преступных банд, созданных для осуществления резни, использовали "дубинки, молотки, топоры, косы, лопаты и пилы. Такие инструменты... вызывали гораздо более мучительную смерть, чем использование огнестрельного оружия..."

Во всех этих операциях дети составляли часть общего населения, обреченного на полное уничтожение. Несмотря на это, во многих случаях они подвергались также отдельным и дифференцированным формам массового убийства. В этом случае дети каждый раз составляли особую и отдельную группу. В Трапезундской провинции, например, тысячам детей позволили остаться, хотя взрослые были депортированы. В пустынях Месопотамии, в частности в округе Дейр-эз-Зор, тысячи истощенных детей, которые после изнурительных переходов выглядели, как скелеты, также были обречены на смерть как особая категория. В Эрзеруме, в Эрзерумской провинции сотни обреченных на гибель детей также составляли отдельную группу.

Отсюда вырисовываются контуры трех главных методов убийств - сбрасывание в море и реки, сжигание живьем и массовое изнасилование перед убийством; жертвами изнасилований стали тысячи армянских детей, встретивших свою смерть в 1915-1916 гг.

Два турецких врача, д-р Зия Фуад, инспектор службы здравоохранения, и д-р Аднан, руководитель службы здравоохранения города, выступили на заседаниях турецкого Военного трибунала в 1919 г. со свидетельскими показаниями (основываясь на достоверных фактах, полученных от местных турецких врачей) о том, что д-р Али Салиб, руководитель службы здравоохранения Трапезундской провинции, систематически направлял армянских младенцев в городскую больницу Красного Креста и приказывал топить в Черном море тех, кто отказывался принять его "лекарство". Д-р Салиб применял и другой метод, который назывался "паровой баней" - в помещение, забитое до отказа армянскими младенцами, с помощью вмонтированной армейской установки подавался удушающий горячий пар, который незамедлительно убивал детей. Священник Лоран, настоятель Ордена французских капуцинов в Трапезунде, свидетельствовал через переводчика, что он лично видел на больничном дворе трупы отравленных детей, втиснутых, словно животные на бойне, в большие глубокие корзины, которые затем сбрасывались в море.

Губернатор Азми, хвастаясь, сказал одному армянскому юноше: "Из числа самых привлекательных армянских девушек в возрасте 10-13 лет я выбрал несколько и передал их моему сыну (которому было тогда 14 лет) как подарок; других я утопил в море".

Одной из самых ужасных особенностей детоубийства в Трапезундской провинции было массовое сбрасывание в трапезундскую реку Дегирменделе, чтобы утопить их. Но детей главным образом топили в Черном море, на котором расположен этот портовый город. Наиболее выразительно об этих сбрасываниях детей в море рассказал депутат от этой провинции Хафиз Мехмед, юрист по профессии. Выступая после окончания войны в палате депутатов Оттоманского парламента (11 декабря 1919 г.), он признал, что лично видел однажды, как армянских женщин и детей погрузили на баржи в порту г. Орди в Трапезундской провинции и потом утопили их в открытом море. Затем он заявил, что местные жители сокрушенно говорили: "Аллах накажет нас за то, что мы сделали".

Со своей стороны генеральный консул Италии в Трапезунде сеньор Коррини в подробном сообщении обратил внимание на тот факт, что "дети отняты у родителей... их сотнями погрузили на борт судна - на них были только нательные рубашки, - и затем сбросили и утопили в Черном море и в реке Дегирменделе; таковы мои неизгладимые воспоминания о Трапезунде, воспоминания, которые спустя месяц все еще терзают мою душу и почти сводят меня с ума..."

Другим местом, где в массовом порядке топили армян, особенно детей, было Кемахское ущелье, по которому протекает река Евфрат, приблизительно в 50 км юго-западнее Эрзинджана в Эрзерумской провинции. Значительная часть армянского населения этой провинции (около 20-25 тысяч человек, в частности население Эрзинджана) была вырезана в этом узком ущелье руками солдат нерегулярных частей, т.е. бандитов 86-го кавалерийского полка 29-й дивизии 9-го армейского корпуса оттоманской Третьей армии, штаб-квартира которой находилась в Эрзеруме. Основываясь на консульском сообщении, американский посол в Турции Моргентау указывает, что в Кемахском ущелье "сотни детей были турками заколоты штыками и брошены в реку Евфрат...".

Большое число армянских детей было уничтожено также путем массового их сбрасывания в воды реки Евфрат в ее нижней, месопотамской части, особенно в районе Дейр-эз-Зора, ставшего армянским прототипом Освенцима.

Сексуальные злоупотребления, которые были широко распространены во время Геноцида армян, не ограничивались изнасилованиями молодых армянских женщин. Швейцарский фармацевт, который в течение всей войны оставался в Урфе и часто совершал поездки по району, утверждает, что гомосексуальное изнасилование в широких масштабах происходило как в связи с геноцидными убийствами, так и в турецких домах, где армянские мальчики оказывались в качестве приемных детей. Как сообщал он, "особенно турецкие офицеры совершали непостижимые и невыразимые акты по отношению к армянским девушкам, но никто не может представить масштабы преступлений в форме неестественного секса по отношению к сотням, тысячам армянских мальчиков".

Вот еще случаи, связанные с изнасилованием перед убийством. В Анкарской провинции, близ деревни Баш-Аяш, два насильника-убийцы - бандит Дели Хасан и жандарм Ибрагим - изнасиловали 12 мальчиков в возрасте 12-14 лет и после убили их. Тех, кто не умер сразу, истязали до смерти, дети вопили: "Мама, мама!".

Как явствует из подробного описания, которое приводилось французским католическим миссионером, находившимся там в течение всего периода резни, т.е. с июня по декабрь 1915 г., такое проявление варварства не ограничивалось сжиганием живых детей. "В Диарбекире обычным явлением было захоронение в больших рвах живьем одновременно сотен детей в возрасте от 7 до 13 лет. По истечении продолжительного времени еще можно было видеть движение земли, передававшей агонию этих душ"...

Далее под катом очень страшные фотографииCollapse )


ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ուժի 2 աղբյուրը: Պայքարեք սրա՛ դեմ
Lee
watumiaji

Ըստ Արամ Մանուկյանի` ժողովրդին ահաբեկում են, զրկում էլեկտրականությունից, ոստիկանները բացահայտ նկարահանում են ժողովրդին` այդպիսով փորձելով ահաբեկել:

Հղածս նյութում շատ պարզ դիտարկում կա: Այս դիտարկումը մեկ էլ ժառանգությունն է արել: ժողովրդին վախեցնելը: Դատարկ տեղը ժողովրդին դուխ տալը իրականում չի աշխատում: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ստեղծել է խիստ ուղղահայաց համակարգ, կախվածության աստիճանը շատ մեծ է:

Քանի որ երկար անալիզներիցս ընթերցողներս բողոքում են ;), կգրեմ կարճ:Collapse )

ԲՀԿ. ՀԱԿ` հաշվարկով ամուսնություն
Lee
watumiaji
Նախորդ գրառման պարտավորությունից դրդված, ներկայացնեմ վերլուծությունս. Նախորոք զգուշացնում եմ, այն երկար է:
Բայց խոստանում եմ, չեք փոշմանիCollapse )

ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի դաշինքն ընդդեմ Ժառանգությանը, վերլուծությունը շուտով
Lee
watumiaji
Նվիրվում է բոլոր նրանց ովքեր մոռացել են այս երկու կուսակցության առաջնորդների անցյալը՝ որպես նրանց էության առհատավտչյա, և հիանում են նրանց քաղաքական տեխնոլոգիաներով:

Նուրբ ու բարձրորակ հակաքարոզչություն ընդդեմ ժառանգության, թե՞
Lee
watumiaji

Ընտրություններում քաղաքական ուժերի դեմ կիրառվող հակաքարոզչությունը մեր մոտ միշտ կացնային է:
Ու մեկ էլ հանդիպեցի այս գոհարին: Նման նուրբ գործ միայն բարձրակարգ պրոֆեսիոնալը կարող է անել: Ու մոտս հարց առաջացավ, ժառանգությունն այդքան լուրջ է դարձել, որ արդեն նման պրոֆեսիոնալի՞զմն են ոտի դրել:


Գնացինք....Collapse )

Մարշուտկան ընդդեմ ավտոբուսի, հետն էլ մանիշակագույն
Lee
watumiaji
Սկսեմ ֆիզիկայից: Իրերը գտնվում են ոչ միայն տարածության մեջ, այլև ժամանակի: Տնտեսագիտորեն, սա նշանակում է, որ կարելի է արդյունավետորեն օգտագործել ոչ միայն տարածությունն ու շարժումը, այլև ժամանակը:

Հանրային տրանսպորտը ենթադրում է ինչ-որ օպտիմալ բաշխում կանգառում հայտնված տրանսպորտային միջոցի, նրա տարողունակության և նրա հայտնվելու պարբերականության մեջ: Գծուղիները մի քիչ բարդ են: Դա հետո:

«Մարշուտկեքը» երբ ներդրվեցին, նրանց ծավալը փոքր էր: Խնդիրը օպտիմալ մակարդակի բերվեց դրանց հաճախականությունը մեծացնելով: «Մի քանի րոպե կանգնում ես, մարշուտկեն գալիս է, նստում կանգնում կքում գնում ես»: Հետևանքը՝ գինը ցածր, որակը ցածր, նստատեղերը քիչ, կանգակքատեղերը շատ, անհարամարությունը շատ, հաճախականությունը՝ բարձր:

Ստեղծված մոդելը աբսուրդային է: Ճիշտ բալանսը կլիներ, եթե լիներ. Ավտոբուսները՝ մեծ, հարմար, հաճախականությունը՝ օպտիմալ, բայց հստակ՝ ասենք 30 րոպեն մեկ: Սա էլ կհանգեցներ երթևեկության կանոնակարգման /ավտո քշողները հո գիտեն մարշուտկեքը ինչքան շատ են ու խանգարող/: Ուշ ու շատ մարդ տանելով գինը հնարավոր կլիներ նույն մակարդակի վրա պահել: Մարդկանցից էլ կպահանջվեր միայն կարգապահություն՝ դիսցիպլինա, որ ճիշտ ժամին գնան կանգառ ու ճիշտ պլանավորեն իրենց ժամանակը: Քաղաքակիրթ երկրներում հենց այսպես է:

Անդրադառնամ գծերին ու գծատերերին: Քաղաքակիրթ և օպտիմալ բաշխումը ենթադրում է նաև երթուղիների հարմար բաշխում: Մեր մոտ երթուղիները որոշվել են գծատերերի վայրենի մրցակցության պայմաններում: Շատերը գիտեն, թե ինչքան շատ են երթուղիների որոշ հատվածների համընկնումները: Մի կողմից կասեք հարմար է, որտեղից ուր ուզես կարող ես գնալ: Բա ընդհանուր շա՞հը: Հասարակական տրանսպորտը հենց դրանով է հասարակական, որ ոչ թե անհատական հարմարություններին է հարմարեցված, այլ՝ ընդհանուրին: Այստեղ էլ ժամանակի բաշխմանը միանում է գնի բաշխումը: Միայն ժամանակի մեջ բաշխելը հարմար չի լինի մարդկանց համար, քանի որ, եթե ստիպված 3 տրանսպորտ փոխես, ապա 300 դրամ կվճարես՝ հարյուրի փոխարեն: Դրա համար էլ քաղաքակիրթ երկրներում ներդրված է մշտական տոմսի գաղափարը, որը ոչ վաղ անցյալում մեր մոտ էլ կար: Ախր տրանսպորտը համակարգ է, ոչ թե վայրենի մրցակցություն տարբեր գծատերերի մեջ: Մարդ պետք է կարողանան Ա կետից Բ կետը գնալ միասնական համակարգից օգտվելով՝ ունես մշտական, թեկուզ 20 անգամ փոխիր տրանսպորտային միջոցդ: Ավելին, սրան մետրոն էլ է անհրաժեշտ գումարել: Եթե մարդիկ իմանան, որ կարելի է պայմանական 100 դրամով ավտոբուսով գալ մետրո Բարեկամություն, հետո նստել մետրո և շարունակել ճանապարհը մինչև Հանրապետության Հրապարակ, ապա Երևանի կենտրոնի բեռնաթափման խնդրի մի մասը կլուծվեր:

Ասածներս գյուտ չեն, գծային ծրագրավորման խնդիրներ սովորած մարդու առաջին դասը հենց տրանսպորտային խնդիրն է: Բայց այդ խնդիրը լուծելու համար պետք է խնդրի նպատակը դնել հանրային՝ ուղևորների շահը, ոչ թե մասնավոր՝ գծատերերի, շահը առավելագույնի հասցնելու նպատակային խնդիր լուծել:

Հիմա ասածս ինչ կցուցանե: Պարզ բան: Տխմարություն է Երևան ներկրել ավտոբուսներ, /որոնք  ի դեպ լիարժեք մեծ չեն, որ ասեմ վերջնական քաղաքակիրթ լուծման ենք գնում/ ու, նույն հին գծատերերի համակարգը պահպանելով, այն տալ գծատերերին շահագործելու: Այսինքն ընդամենը Սպիտակ Մարշուտկեքը փոխարինեցին Մանուշակագույն ավտոբուսներով, ռուսական գազելները փոխարինում ենք չինական հայեր-բասով:

Շարունակությունն էլ ասեմ: Համակարգը նույն գծատերային վիճակում թողնելու պարագայում քաղաքապետարանը երկընտրանքի առաջ է կանգնելու, կամ մեր հարկատուների հաշվին սուբսիդավորել գծերը, կամ էլ գինը բարձրացնել: կոմֆորտը բարձրացրինք, մնացած ամեն ինչ նույնը թողեցինք, կոմֆորտի համար էլ մեր գրպանից ենք վճարելու: /մենակ չասեք չինացիք գծատերերին գրանտ են տվել, կարծեմ էս գրանտը տված է քաղաքապետարանին, ոչ թե գծատերերին/