?

Log in

No account? Create an account

Previous Entry Share Next Entry
Զինվորների դերը քաղաքական շախմատային տախտակին
Lee
watumiaji
1996-ից մինչ այսօր քաղաքական պայքարներն ունեն միայն մեկ նմանություն` բոլոր դեպքերում ուլտիմատումի լեզուն է գործի դրվել: Պատճա՞ռը, իսկ պատճառը ամփոփված է մեկ բառում` ժողովուրդ, բառ, որը հիմնականում իմ մոտ զուգորդվում է Լենինի հետ: Իսկ ժողովուրդ նշանակում է պոպուլիզմ, իսկ պոպուլիստական քաղաքականությունը նման է մի շախմատի, որտեղ ֆիգուրները ենթարկվում են միայն զինվորներին: Ֆիգուներները մանյովրել գիտեն, իսկ զինվորները միայն առաջ գնալ: Երևի խորհրդանշանական էր, որ այս շարժման կոչերից մեկը ընտրվեց «задни չկա»: Նման լոզունգը հարիր է միայն զինվորներին:
Հիմա ավելի լուրջ
2008 թվականի մարտի մեկին շախմատային-քաղաքական զինվորները գնացին առաջ, նրանց զոհաբերեցին այլ ֆիգուներ, որոնք մանևրել գիտեին, մանևրեցին ոչ միայն իրենց ներկայությամբ ու չներկայությամբ, այլև քաղաքական դաշտում համապատասխան հռետորաբանությամբ: Ոչ միայն զոհաբերեցին զինվորներին, այլև քաղաքական օգուտ քաղեցին այդ զոհաբերությունից: Այդպես են խաղում ֆիգուրները, նրանք գիտեն երբ հետ գնալ, երբ աջ կամ ձախ թեվել, իսկ զինվորը դա չի հասկանում, նա չգիտի, թե դա ինչ է, նա ուղիղ գնում է, զոհաբերում կամ զոհաբերվում է, նրա նպատակն է մինչև վերջ գնալ` պայքար-պայքար մինչև վերջ, հիմա-հիմա` սրանք զինվորների համար ստեղծած լոզունգներ են:
Եթե 2008-ին գլխավոր ֆիգուրանտը, իր այլ ֆիգուրներով չէր պատրաստվում ինքնազոհաբերվել, սակայն պատրաստ էր զինվորներին առաջ հրել, ապա այժմ ավելի տարօրինակ խաղ է ստացվել: Այսօրվա գլխավոր ֆիգուրանտին` Րաֆֆի Հովհաննիսյանին զինվորները առաջ բրդեցին. Միայն ուլտիմատումի լեզվով առաջ գնալ ու չմանևրել նշանակում է միայն մեկ բան` ինքնազոհաբերություն: «задни չկա»: Այս պարտիան նույնպես տանուլ է տրված, Րաֆֆու հացադուլի մասին կգրեմ հաջորդիվ: Բայց հոգնել եմ զինվորների խաղ նայելուց, նման շախմատը անհասկանալի պարզ է ինձ համար: Րաֆֆին կարող է միայն բարոյական մակարդակում փոփոխություն բերել, փորձել ազգի մտածելակերպը փոխել, փորձել դառնալ հոգևոր առաջնորդ, բայց նրա խաղը` քաղաքական խաղ չէ:


ՀԳ
Երբ նայում եմ քաղաքական դաշտին ու տեսնում, թե ինչքան քաղաքական զինվորներ կան, սարսռում եմ` .... պոտենցիալ մարտի մեկեր ինչքան ասես կարելի է կազմակերպել, միակ հույսս մնում է` չզարմանաք, իշխանության խոհեմությունը, որ մարտի մեկեր չլինեն` փոքրիկ հույս: Զոհվելու պատրաստ, վիճակը անհույս գնահատող անգիտակից մարդիկ շատ-շատ են ... երևի մարտի մեկի նախադեպն է կանխում անխոհեմությունից:


  • 1
(Deleted comment)
Շնորհակալ եմ ինֆոյի համար: Գնամ կարդամ: Թեպետ, նախորոք նշեմ, որ նման պայքարներից մեր պայքարը տարբերվում է մեկ կարևոր դժվարությամբ, մերոքն-ձերոնք տարանջատելը ավելի հեծտ է երբ օտարի հետ ես պայքարում: Դրա համար էլ նման մեթոդները ազդեցիկ են լինում, զոհվում ես հանուն «մերոնց»:

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  • 1