watumiaji (watumiaji) wrote,
watumiaji
watumiaji

Կոռուպցիան օրենքներում - ՎՊ

Երբ տաքության մեջ եմ ու օրգանիզմս թույլ է, կարդում եմ օրենսդրական դաշտի շեդևրեները, որ մի քիչ ցրվեմ: Այսօր հերթը հասել էր «Վերահսկիչ պալատի մասին» տավտալոգիային: Այո, այո մաքուր տավտալոգիա, սահմանումների մեծամասնությունը ինքնասահմանում է: Իսկ օրենքը կարճ կարելի է ձևակերպել, օրենք՝ գործ տվողի մասին: Օրենքի միակ առաքելությունը կարելի է բնութագրել կաշառք վերցնելը, ուրիշ նպատակ դժվար է այստեղ գտնել: «Կմտնեմ, կեղտ կբռնեմ՝ գործ տալու իրավունքով»: Կարող եմ ենթադրել, որ ում մասին վատ բան հաշվետվությունում չեն գրել, ուրեմն կաշառք են վերցրել: Իսկ եթե գրել են, բայց դատախազություն չեն դիմել, ուրեմն քիչ են կաշառք վերցրել: Օրենքը ՎՊ-ին տալիս է անսահման իրավունքներ, բայց չի նշում ոչ ՎՊ-ի առաքելությունը, ոչ այն նպատակները, որոնց ուղղված է նրա գործունեությունը: Ավելին, ով որ հետևել է նրա հաշվետվություններին գիտի, որ դրանք անիմաստ հաշվետվություններ են, ոչ մի հետևանք չեն թողնում: ՎՊ-ն ոնց որ լինի մի մակաբույծ կառույց, որն օգտվում է անսահման իրավունքներով, ու զրոյական օգուտ է տալիս: Տեսնես ՎՊ-ն ինքն իր արդյունավետությունը ստուգելու իրավասություն ունի՞, ես դա գնահատում եմ «0»: Իսկ ավելի զզվելին նա է, որ այս օրենքը մեկ մարդ գրել է ինքն իր համար, ու այժմ, օրինական կերպով վայելում է սրա «բարիքերը»: Ընդհանրապես, նման գործունեությունը, երբ մարդը  ծառայեցնում է պետությունը իր շահերին, կոչվում է կոռուպցիա: Զուտ այս օրենքը գրելու ու առաջ բրդելու համար մարդուն դատ պետք է հասնի: Օրենքից հատվածներ.




 - Վերահսկիչ պալատի կառավարումն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով /ոչ մի տեղ սահմանված չէ այս սկզբունքը, իսկ սովետի կառավարման մասնագետները գիտեն, որ այս սկզբունքը նշանակում է՝ ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Սա խնդալու չէր լինի, եթե համարյա բոլոր կառավարման իրավունքները ՎՊ-ի նախագահին չլիներ վերապահված/

- արտաքին պետական վերահuկողություն (վերահuկողություն)` գործընթաց, որն ուղղված է Հայաuտանի
Հանրապետության Uահմանադրությամբ եւ oրենքով վերահuկիչ պալատին վերապահված վերահuկողական լիազորությունների կատարմանը. /ամենակարևոր սահմանումը տրված է դասական տավտալոգիայով/

- արդյունավետության (կատարողական) վերահuկողություն` վերահuկիչ պալատի կողմից իրականացվող վերահuկողության տեuակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային uեփականության oգտագործման, ինչպեu նաեւ առաջադրված նպատակին հաuնելու արդյունավետությունը.
/շարունակում ենք տավտալոգիան, ի՞նչ է արդյունավետությունը, ճիշտ եք, արդյունավետությունը դա արդյունավետությունն է/

-Վերահuկիչ պալատը վերահuկողության ընթացքում կազմված արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները վերահuկիչ պալատի խորհրդի որոշմամբ կարող է ուղարկել Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կաuկածներ քրեաիրավական μնույթի խախտումների վերաբերյալ:
/կարող է և չուղարկել, սա միայն գործ տվողի հոգեբանությանը համահունչ կետ է, վախացնելու ձև/

- Վերահuկիչ պալատն իրավունք ունի ընդունելու ներքին (լոկալ) եւ անհատական իրավական ակտեր, որոնք չեն կարող հակաuել Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը: /սա պետք է մտնի աբսուրդոպեդիայի հոդվածներում: Մնում էր գրեին, որ աշխատողներն իրավունք ունեն շնչել/

-Վերահuկիչ պալատի աշխատակիցները պարտավոր են բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտպանել պետական շահը: /Պետական շա՞հը, իսկ ի՞նչ է սա, պոպուլիզմի ու լիրիկայի դաշտում սա հասկանում եմ, բայց օրենսդրական դաշտում, կներեք, միգուցե սահմանե՞ք: Իմ համար պետական շահը ՎՊ-ի նոր օրենքն է, ու այսօրվա մակաբույծ կառույցից օր առաջ ազատվելը՝ իր ղեկավարով հանդերձ/
Tags: Իշխան Զաքարյան, Կոռուպցիա, Պուպուլիզմ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 2 comments