?

Log in

No account? Create an account

Previous Entry Share Next Entry
Ո՞վ է կանգնած հոմոսեքսուալիզմի շուրջ աղմուկի հետևը
Lee
watumiaji

Անալիզս հիմնված է մի քանի փաստերի պատահական համընկնումների հետ: Ոչ մի փաստ չունեմ, սա ընդամենը ենթադրություն է: Ո՞վ է կանգնած այս ամենի հետևում հարցի պատասխանը փորձել եմ գտնել երեք հարցով.
Ա. Ո՞վ յուղ լցրեց կրակին
Բ. Ո՞վ ու ինչու՞ կարող էր կազմակերպել այս ակցիան/ակցիաները
Գ. Արդյո՞ք սա ձեռնտու է նրան:




Ա. Ո՞վ յուղ լցրեց կրակին
Առաջնային գծում էին Սիվիլնեթը, Կենտրոն Թվ-ն, ուշացած միացավ Երկիր Մեդիան, ու Պետրոս Ղազարյանին պատկանող իջուրնալը:

Եթե Սիվիլնեթն ու Կենտրոնն ապահովեցին յուղ լցնելու առաջամարտիկները, մասս մեդիա բելերոլվ նույնասեռականների պաշտպաններին, իսկ հետո մյուս թևին, թեժացրին թեման, ապա Պետրոսին պատկանող իջուրնալ.ամ-ը փաբն այրելու հաջորդ իսկ օրերին տեղադրեցին խիստ տարօրինակ նյութ՝ ցիտատներ Հիտլերի Մայն Կամփֆ-ից: Այս հանգամանքը ինձ ստիպեց մտածել այս ուղղությամբ: Ինչու՞ պետք է Պետրոսը հանկարծ սկսեր Ֆաշիզմի հիմնական ստահակի՝ Հիտլերի գովքը:
Ի դեպ այս ամենը լցոնվեց թուրքական թեմայով:
Մի կողմից անսպասելի էր Արծվիկ Մինասյանի Ինտերվյուն, գրավը մուտքագրելը ու այս ամենի հետևում դիրիժորության հոտ եկավ:
Նշածս բոլոր ուժերի հետևում երևում է Ռոբերտ Քոչարյանի ականջները, որն ինչքան էլ ինտերվյու տա, թե ինքը ստեղի հետ կապ չունի, իրականում լավ էլ լծված է իր հետ վերադառնալու միսիայով:

Յուղ լցնողներից էր նաև Շարմազանովը, բայց ինձ թվում է, որ սա արտապլանային էր, երևի Շարմազանովը ջոգել էր, որ Դաշնակների ռեյտինգն աճում է, որոշել  էր «վեննա» մտնել:

Բ. Ով ու ինչու՞ կարող էր կազմակերպել այս ակցիան/ակցիաները

Ու այստեղ հարց է ծագում, լավ ինչու» պիտի Քոչարյանը սենց բան անի, ու արդյոք նա կարող է կազմակերպել այս ակցիաները: Ռոբերտ Քոչարյանը մտածող էակների շարքին չի դասվում, նա տեսնում է ու պատճենում: Նա տեսավ Ռուսաստանը, նա տեսավ Պուտինին, նա պատճենում է Պուտինին: Կամ էլ ՖՍԲ-ն տղուն օգնել է ու պրոֆեսիոնալ միջամտությամբ բացատրել է, թե ինչպես են նման աղմուկները ապահովու, ու թե ինչպես կարելի է ազգայնական հողը օգտագործել ու մասսաներ վեր հանել: Մի հատ շիշ գցել ու օբյեկտ վառելը խաղալիք բան է, դրա կազմակերպելը հեչ բան է, բայց ինձ զարմացրեց շարունակությունը: Սիվիլնեթը ինտերվյու է վերցնում երկու լակոտից, որոնք առանց վախի ասում են՝ մենք ֆաշիստ ենք, մենք թքել ենք նրանց վրա, սվաստիկա ենք նկարել: Այս երեխեքի հետևը հաստատ ուժ կա, սենց բաները հենց-ընենց չեն լինում: Կազմակերպելը միայն օբյեկտը վառելը չի, կարևորը շարունկաությունն էր: Այլապես վառողներին կբռնեին, կդատեին, թեման կփակփվեր:

Գ. Արդյո՞ք սա ձեռնտու է նրան
Ռոբերտ Քոչարյանին սա ձեռնտու է՝ ըստ իրեն: Նա տեսել է, թե ինչպես է Պուտինը ազգայնականների վրա հենվում: Նույնիսկ Նավալնին, որ սկզբում լիբերալ էր, անցավ ազգայնականների կողմը: Այդտեղ իրոք ուժ կա, իսկ մեր հասարակություններում նման «հայրենասերները» այնքան շատ են: Նման հենարանը ձեռնտու է ցանկացած քաղաքական ուժի:
Ի դեպ, Ռոբերք Քոչարյանը բոլոր դեպքերում հաղթող է դուրս գալիս, անկախ թե ուր կզարգանա այս պատմությունը: Կարևորը կրակը թեժ պահելն է, նալին ու զնդանին խփելն է: Իսկ քոչարյանական մամուլը հենց դրանով էլ զբաղված է եղել՝ համ նալին է խփել, համ զնդանին: Եթե իշխանությունը օրենքը պահի, էս «նացիկներին» դատի, ապա ՍՍ-ը կկորցնի հենարան՝ լիբերալ արժեքներ մեր ազգը չի սիրում: Եթե ՍՍ-ը անցնի ազգայնականների կողմը, ապա կարժանանա միջազգայինների քննադատությունը՝ ինչին ի դեպ մասնակի արժանացավ շարմազանովի ելույթից հետո:
Ինձ դժվար է դատել, թե ինչ տեղի կունենա, ամեն ինչ հնարավոր է՝ մինչև սպանություն, քանի որ ՌՔ-ն ընտրել է Ռուսաստանին պատճենելու քաղաքականություն: Նացիզմի կամ ֆաշիզմի այնպիսի հենք ինչպիսին Ռուսաստանում է՝ Հայաստանում անհնար է: Այստեղ իրոք ատում են Ցեղասպան ցանկացած սիմվոլ, ուղղակի առողջ մասսան դեռ ուշքի չի եկել, իսկ ուշքի չգալուն շարունակում են ուղղորդված կառավարել:

Լուծու՞մը

Լուծումը ստուգատեսն է: եթե այդ ուժերն իրոք այդքան ատում են հոմոսեքսուալիզմը, ապա նրանց առաջ պետք է դնել Էդուարդո Էրնեկյանի նկարը և ասել, սիրու՞մ եք Ռոբերտ Քոչարյանին, ով ամենահարուստ նույնասեռականին բերեց Հայաստան: Տեսնեմ սրանից հետո Պետրոս Ղազարյանը Ծոմակին կհրավիրի՞ իր մոտ, թե կաշխատի թեման շուտափույթ փակել կամ այսօրվա ցույցի կազմակերպիչները կգնա՞ն Զվարթնոց օդանավակայանի դեմը ցույց անելու, թե՞ կցրվեն:

ՀԳ

Միգուցե շատ խորը կոնսպիրացիոն անալիզ արեցի ու այս ամենն ընդամենը ձգձգված կոալիցիոն բանակցությունների ծխածածկույթն էր: հույս ունեմ այդպես է, բայց չեմ հավատում ինքնաբուխ ակցիաներին:



  • 1
Մերսի, Բայց ՆոնիՆո-ի «կոնսպիորոլգիան» գլոբալ էր, ես լոկալ եմ նայել, այդքան չեմ ձգել:
Թեպետ երևում է, որ տարօրինակ զուգադիպությունները միայն ես չեմ նկատել:

:) գլոբալ կոնսպիրոլոգ եմ

հետաքրքիր վերլուծություն էր, երևի թե կարելի է միավորել, քանի որ մեկը մյուսին չի խանգարում, այլ օգնում է:

հնարավոր չի անտեսել գլոբալ/տարածաշրջանային զարգացումները էդ առումով: մանավանդ որ կանոնավոր կերպով դրամաշնորհներ են ստանում էդ գիծն առաջ տանելու համար

չգիտեի, որ Էրնեկյանը միասեռականա..

Ես էլ նոր իմացա :Ճ

Век живи, век учись:)

սենց բաներ հենց նենց երբեք չեն լինում, սա հաստատ պետք է. Քոչարյանի մասին լրիվ մոռացել էի, չնայած մնացածը ես էլ հա ասում
ՖԲում կաս՞
եթե հա` սա նայի
http://www.facebook.com/styopa.safaryan/posts/424317184259437
չնայած պիտի որ տեսած լինես ))

Մի մոռացի նաև ադրբեջանական դրոշ նկարելը ասֆալտին մայիսի 8-ին

  • 1