watumiaji (watumiaji) wrote,
watumiaji
watumiaji

ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ուժի 2 աղբյուրը: Պայքարեք սրա՛ դեմ

Ըստ Արամ Մանուկյանի` ժողովրդին ահաբեկում են, զրկում էլեկտրականությունից, ոստիկանները բացահայտ նկարահանում են ժողովրդին` այդպիսով փորձելով ահաբեկել:

Հղածս նյութում շատ պարզ դիտարկում կա: Այս դիտարկումը մեկ էլ ժառանգությունն է արել: ժողովրդին վախեցնելը: Դատարկ տեղը ժողովրդին դուխ տալը իրականում չի աշխատում: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ստեղծել է խիստ ուղղահայաց համակարգ, կախվածության աստիճանը շատ մեծ է:

Խնդիրը վախը չէ, այլ հենց այն կախվածությունը, որը հնարավոր է դարձնում վերածել վախի, եղածը կորցնելու վախի:

Կախվածությունը կենտրոնացած է երկու աղբյուրում: Ու հիմնականը կրիմինալը չէ: Բնակչության մեծամասնությունը կրիմինալի հետ կապ ու շփում չունի:
Ա. Կախվածության առաջին աղբյուրը վարչական համակարգն է՝ գյուղապետ, դատարան, ոստիկան, կադաստր, հարկային և այլն և այլն: Այս դաշտը իր մեջ կիսել են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, իհարկե, ահռելի մասը ՀՀԿ-ինն է: Երկիրը բերնեբերան լցված է չլուծված խնդիրներով, ու այդ խնդիրները լուծում է ոչ թե կառավարության ծրագրերը ու ոչ էլ օրենքը, այլ նշածս մարմինները՝ մարդիկ, պաշտոնյաները, կուսակցության ներկայացուցիչները: Ժողովրդի մեջ տարածված խոսք քա «Սերժը չգիտի, որ իմանա, հաստատ կլուծի այդ հարցը: Ու սա սուտ չէ, սա ուղղակի կախվածության ամբողջ ուղղահայացի վերին օղակն է, ինչքան ներքևի օղակները վատ աշխատեն ու իրենց գործը չանեն՝ այդքան մեծանում է մեկ մարդուց խնդիր լուծելու կախվածությունը:

Բ. Խոշոր բիզնեսն է՝ օլիգարխիայի առաջնորդությամբ: Այսօր աշխատող խավը ու փոքր և միջին բիզնեսը ամբողջությամբ կախված են մեծերից: Այս կախվածությունը ահռելի է: Շատերը միամտաբար հաշվում են պետական ծառայողներին, մտածելով, թե դա ՀՀԿ-ի ձայներն են: Իրականում, պետծառայողներն ավելի անկախ են, քան մասնավոր հատվածում աշխատողները: Արամ Մանուկյանի նշած մարդկանց տեսախցիկում եթե հայտնվի ՀՀԿ կամ ԲՀԿ պաշտպանող գործարարի /ու Աստված չանի օլիգարխի/ աշխատողը, ապա նա կհայտնվի շատ խնդիրների առաջ: Ի դեպ, չմտածեք, թե նրա աշխատանքային իրավունքների հետ է միայն կապված խնդիրը: Հատուկ նշում եմ կախվածությունը, ոչ թե վախը: Օրինակ, բիզնեսմենները սիրում են պարտքով փող տալ աշխատողներին, հետո աշխատավարձից այդ պարտքը դուրս գրել: Նեղ ընկածին օգնում են, վարկի տակ ընկածին կարող է աջակցեն և այլն: Կախվածությունը բլիթ և մտրակի համադրումն է, միայն մտրակով այն չի աշխատում:

Այսօր ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու Ժառանգությունը նույնպես իրենց ցուցակներում ունեն բիզնեսմեններ: Բայց առայժմ չեմ տեսել, որ նրանց բիզնեսը որպես մոդել ներկայացվի ընտրողներին: Չգիտեմ թե դա ինչպես կընկալվի, այդ կուսակցությունները վախենում են իրենց «հարուստ» կողմից խոսել: Հույս ունեմ, որ նրանք իրենց բիզնեսը նույն կախվածության սկզբունքով չեն կառուցում: Ու եթե այդպես է, ապա միգուցե այս թեմայից սկսեն խոսել: Կամ էլ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի մոդելի վատ կողմերը ցույց տան: Դե, ես ՓՌ մասնագետ չեմ, որ խորհուրդ տամ, թե ինչպես սա անել, բայց այս կախվածության մեջ եմ տեսնում այսօրվա հիմնական խնդիրը:
Լավ, մի խորհուրդ տամ: Այս երեք ուժերին /կամ երկու, կամ՝ ով որ ռիսկ կանի/ այս հարցով խորհուրդ կտամ միավորվել: Թող այս ուժերի բիզնեսմենները մի հատ կլոր սեղան անեն ու խոսեն գործատու-աշխատող հարաբերությունների մասին, ու թե ինչպես է դա իրենց մոտ: Վստահ եմ, որ այս հաղորդման ռեյտինգը կանցնի բոլոր հաղորդումների ռեյտինգին, աշխատող մարդիկ իրենց հուզող հարցերի պատասխանն են ուզում լսել, ջեմն ու մուրաբան թող լինի գործազուրկների ու թոշակառուների թեման:


Tags: քաղաքականություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments