?

Log in

No account? Create an account

Previous Entry Share Next Entry
ԲՀԿ. ՀԱԿ` հաշվարկով ամուսնություն
Lee
watumiaji
Նախորդ գրառման պարտավորությունից դրդված, ներկայացնեմ վերլուծությունս. Նախորոք զգուշացնում եմ, այն երկար է:





ՀԱԿ ու ԲՀԿ. Ինչպես են համագործակցում
ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցության շուրջ սկզբում ոչինչ չկար, հետո զգացվեց, որ այս ուժերը իրար չեն հարվածում, հետո նրանք սկսեցին իրար հետ ֆլիրտով զբաղվել, իսկ այսօր ԼՏՊ-ն արդեն հայտարարեց, որ ԲՀԿ-ի հետ համագործակցում է ՀՀԿ-ի դեմ, որ ԲՀԿ-ն պուպուշ է: ԲՀԿ-ն երբեք այսքան աջակցություն ընդդիմությունից չէր ստացել: Լևոնը հայտարարում է, որ իր թիրախը ՀՀԿ-ն է, մյուսներին, այդ թվում ժառանգությանը ձեռի հետ է նշում, բայց ԲՀԿ-ին պաշտպանում է: ԼՏՊ-ի մանկլավիկներից շատերը ժառանգության վրա աղբ են լցնում, ԲՀԿ-ին ձեռք չեն տալիս: ԲՀԿ-ի խնդիրը իշխանություն լինելն է, ոչ թե ասոցացվելը, այլ լինելը, նրանք փաստացի իշխանություն են ու նրանց ընդդիմություն ձևանալը բավարար չէ: Լևոնը կանգնում ասում է, «Այո, ունեն [կոալիցիոն] հուշագիր, այո, ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի եկել, բայց կոալիցիան ժամանակավոր երեւույթ է, կոալիցիան տեւում է այնքան ժամանակ, որքան կա խորհրդարան: Մայիսի 7-ին կոալիցիան չկա: Բնականաբար, անկախ այն բանից, թե մենք ինչ հակասություններ ենք ունեցել Դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճի» հետ, այո, մենք նրանց ժամանակին շատ խիստ քննադատել ենք, բայց …»
Խասյաթիս համաձայն վերծանեմ այս խոսքը: ԼՏՊ-ի ուղերձն է. ԲՀԿ-ն իշխանություն չէ, կոալիցիան ձևական է, այն մայիսի յոթին չի լինի /ձայներ տվեք ԲՀԿ-ին, մի կասկածեք նրան/: Իսկ շարունակությունը, դե դա էլ այն ՆԼՊ-ն է, որ դիլետանտիկները սիրում են նշել: Այն է` Դաշնակցությանը, Ժառանգությանը ու Բարգավաճին ԼՏՊ-ն նստեցնում է նույն նստարանին: Դաշնակցությունը մի կողմ, դա այլ պատմություն է, բայց ժառանգությունը, որ ոչ միայն կոալիցիայի մեջ չի, այլև տարիներ շարունակ պայքարել է կոալիցիա կազմած իշխանության դեմ, հիմա ԼՏՊ-ի շուրթերով գալիս հավասարվում է կոալիցիայի մեջ մտած, իշխանության պատասխանատվության բեռը կիսած ուժին՝ ԲՀԿ-ին: Սա այն եզակի դեպքերից է, որ Լևոնի մայրիկին եմ ցանկանում հիշել … Թող սա լինի իմ կյանքի եզակի թուլությունը:
Իսկ ժառանգությու՞նը: Ոչ մի խոսք, ոչ մի քննադատություն, որ այդ կուսակցությանը այսօր հավասարեցնում են ՀՀԿ-ին, ոչ մի սաստում իր մանկլավիկներին, որ նման բան չանեն, ու ոչ մի ամոթանք, որ արել են: Ուղերձը հստակ է, ժառանգության հանդեպ կասկածները չեմ փարատի, քլնգեք, չեմ պաշտպանի /իհարկե չի էլ քննադատի, ինքը հին ծերուկ է, կեղտոտ գործը թողնում է իր տհաս շեստյորկաների վրա/, բայց ԲՀԿ-ին չդիպչեք, ԲՀԿ-ի համար դոշ է տալիս:

ՄԳ /միջգրություն, սա նոր հնարեցի/ :ՃՃՃ
Լիքը այլ փաստեր կան այս համագործակցության, ԼՏՊ-ն ինձ օգնեց չչարչարվեմ, այստեղ-այնտեղից փաստեր չբերեմ:

Ինչու՞ են ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ամուսնանում, ո՞րն է հաշվարկը
Փո՞ղ
Այս հարցը շատերին է հուզում: Կան շշուկներ, թեպետ դրանք չեմ սիրում, բայց կան շշուկներ, որ ԲՀԿ-ն ֆինանսավորում է ՀԱԿ-ին /ասում են, որ Գռզոն խայտառակ քծիբ է, ու էն բեկորը, որ պոկվել գնացել է ժառանգություն, այս հողի վրա է պոկվել, փող տվողներին ԼՏՊ-ն գցում էր, քծիբ ԳՌԶՈ-յին առաջ մղում, տղերքն էլ նեղացան – էլի բամբասանքի նման է, հավաստիությունը` 50/50 , թե բան գիտեք գրեք, կամ ասեք սխալ է/
Այս բամբասանքի պատճառը անհիմն չէ, ԲՀԿ-ի առաջնորդ, դիպլոմավոր գերազանցիկ, ազնիվ, ինտելեկտուալ, զենքից զզվող, հեռախոս սիրող, ջահել ժամանակ բռնությունը չիմացոզ, սեքսի մասին վաբշե խաբարություն չունեցող, վունդերկինդ, միայն մտավորական խավի հետ շփվող, կրիմինալից սարսափող, Վանո Սիրադեղյանին հետ հաց չկիսած … դե հասկացաք ով, մամուլին միշտ ֆինանսավորել է: Նպատակը` նման լուսավոր անցյալն է, որի մասին գրում եմ: Շատ էֆեկտիվ մեխանիզմ է եղել, ու իրոք, շատ-շատ երիտասարդներ մի կաթիլ տեղյակ չեն, թե ով է նա: /ինձ էլ է փող տվել, չեմ գրում անցյալը, բա՛/
Այս մեխանիզմը այնքան ձեռնտու է, որ ՀԱԿ-ի բերանը փակելու լավագուն ձևն է:
Բայց սա մի կողմ դնենք: Տեսնենք էլ ինչ փոխադարձ շահ կա:

«Ազնիվ» ընտրություններ
Եթե վարչական ռեսուրսների ահռելի մասը ՀՀԿ-ինն է, ապա ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պայքարում են ընտրակաշառքի դաշտում: ԲՀԿ-ն միայն մեկ ռեսուրս ունի ձայն բերելու` փողը: Բայց ումի՞ց բերի: Մեկ է, ՀՀԿ-ԲՀԿ նստելու են ու վերջնական իրենց տոկոսները որոշելու են, բայց ԲՀԿ-ն պետք է բազարի լյուֆտ ունենալ, դատարկ տեղը բազար անելը դժվար է:
ՀԱԿ-ն իր հերթին մի բան գիտի, ՀՀԿ-ի բոստանը չի կարող մտնել, ՀՀԿ-ին ձայն տվողը ՀԱԿ անունը լսելիս սրտխառնոց է ունենում: Տակը մնաց ընտրակաշառքով ձայն տվողները, բայց այդտեղ էլ նա խնդիր ունի, ՀԱԿ-ը փող բաժանող չէ: Ահա այստեղ ընդհանուր շահը երևում է: ՀԱԿ-ն ուզում է ԲՀԿ-ն ընտրակաշառքով ՀՀԿ-ի պոտենցիալ ձայների մի մասը տանի դեպի ԲՀԿ:
Այստեղ է գալիս խնդիրը: Փաստորեն ՀԱԿ-ն ու ԲՀԿ ազնիվ ընտրություն ասելով հասկանում են մի բան, հաշվարկը չյոտկի` ընտրակաշառքի վրա աչք կփակենք: /Հիշու՞մ եք ժառանգության պահանջը, այ այդ պահանջը ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին չի դզում, փող բաժանելը երկուսի կողմից ընդունելի են/

Ընտրաձայներ
Հանում ենք ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի վարչակրիմինալ ռեսուրնսերով բերած ձայները, հանում ենք ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի ընտրակաշառքով բերած ձայները: Տակը մնում է այլ ձայների շուրջ կռիվը: Եվ այստեղ ստացվում է պարադոքս, եթե կա գործարք` ՀԱԿ-ը ԲՀԿ-ին տալիս է պահանջվող ինդուլգենցիան, հայտարարում է դաշնակից, լեգիտիմացնում է ընտրակաշառքի ինստիտուտը, իսկ ԲՀԿ-ն խոստանում է ընտրությունների հաշվարկը վերահսկել, ՀԱԿ-ի դեմ դուրս չգալ, ապա ի՞նչ է ստացվում: Իրար չեն կարող քլնգել, ՀՀԿ-ին քլնգելը ձեռի հետ է, թեպետ ՀՀԿ-ից ձայն փախցնելն անիմաստ է,ապա տակը մնում է հենց այն ընտրաձայները, որը կարող է գնալ այլ կուսակցությունների: Իսկ այդ այլերի մեջ կա վտանգավոր խաղացող, որն այս գործարքի մեջ չկա: ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի քիմքին ոչ հարիր այդ ուժը ժառանգությունն է:

Ինչպես ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը դուրս եկան ժառանգության դեմ
Համագործակցությունը ինքնաբերաբար տեղափոխվում է Ժառանգություն քլնգելու դաշտ: Այդ «փիս» ժառանգությունը, որը նման գործարքների չի գնում, իրենցից, «ազնիվ» ՀԱԿ-ից ու «մաքուր» ԲՀԿ-ից ձայներ է «փախցնում»: Նախորդ գրառմանս վիդեոն հենց այս փուլն էր: Ինչպե՞ս փչացնել Ժառանգությանը, շատ պարզ, թող մարդիկ մտածեն, թե մեր նման է` կեղտոտ է:

Տարբեր խաղեր` կարճ հաշվարկներ
Վերլուծությանս այս մասը ամենակարևորն է: Նախորդն ուղղակի ծաղիկներն էին: ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի դաշինք իրականում չկա: Նրանց գործարքը շատ կարճաժամկետ է: Դրա մասին նրանք չեն խոսել, իբր թե լուրջ համագործակցում են իրար հետ: Բայց երկուսն էլ մտքում այլ բան են մտածել, հաշվարկել, պլանավորել: Նրանք տաբեր խաղեր են խաղում, մեկը կարճ նարդի ,մյուսը` երկար նարդի` ուղղակի այս շատ կարճ, մեկ ամիս ժամանակահատվածում երկուսի շահերը համընկել են իրար:
Խաղերն ի դեպ նույնն են, ինչ նախորդ ընտրություններին:
«Կարճ նարդի» խաղացող ԲՀԿ-ի խաղը իրոք կարճ է, իր ուզածը ստանում է, կաշառք բաժանելով ձայներ է հավաքում, հլը մի հատ էլ մաքրվում է ու մեկ հարվածով դառնում է ընդդիմություն: Այն էլ ինչպես է մաքրվում, նա ունի թիվ երկու` Օսկանյանը, մարդ որը մարտի մեկի մեջ պակաս խառնված չէ: Մարդ, որը հեռուստացույցով ցուցարարներին խոստացավ, որ ոչինչ չի լինի` աղետից ժամեր առաջ: Իսկ ԼՏՊ-ն գիտի ոչ միայն փչացնել, այլև հրեշին հրեշտակի թևեր հագցնել՝ Գ. Ջհանգիրյանը ձեզ օրինակ: Կարճ կապեմ` հիշողները կհիշեն, թե ինչպես էին մարզերում մարդիկ ասում` ձայնս տամ ԲՀԿ-ին ՀՀԿ-ի հախից գա: Նույն սցենարն է: Ձայները կստանա, կգնա ՀՀԿ-ի հետ բազարվելու, բազարն ուժեղ եղավ, պորտֆելները շատ կլինեն, եթե շատ ուժեղ ձայն հավաքեց, ապա ԲՀԿ իսկական տիրոջ գալուստի համար նախապատրաստվող հողն ավելի ամուր կլինի:
ՀԱԿ-ը այլ` երկար նարդի է խաղում: ԼՏՊ-ին այս ընտրությունները պետք չեն, կամ ավելի ճիշտ պետք են որպես հարթակ, որպես հենման կետ հաջորդ` նախագահական ընտրությունների համար: ԼՏՊ-ն հիմիկվանից նախագահական ընտրություններ է սկսել: Նրա համար այս ձայներն իրոք էական չեն: Նրան պետք է հենց ԲՀԿ-ն` նախագահական ընտրությունների ժամանակ այս քարտը շատ ուժեղ քարտ է լինելու: ՕԵԿ-ին ԼՏՊ նույնպես ներքաշեց իր խաղերի մեջ, ու հետո սիրուն փչացրեց: Այլ ուժերին նույնպես փչացրեց /միայն ժառանգությունը պլստած ու այս քենը ինքը երկար է պահելու/: Մյուս չփչացած ուժը ԲՀԿ-ն է, որն ինչպես ԼՏՊ-ի կողքին չէր, այդպես էլ անսասան չհայտնվեց նրա կողքին: «Մաքուր» մնաց: ԼՏՊ-ն նույն նախորդ ընտրությունների սցենարն է խաղում, նրան պետք է ԲՀԿ դաշնակից, նրա պետք է ռեժիմի դեմ պայքարող ԲՀԿ, նրան պետք է ԲՀԿ-ից մեկն իր կողքին կանգնի /աջ ոտնաթաթս նոր հուշեց, որ դա Օսկանյանն է լինելու/: Սև-սպիտակ դաշտում այդ խաղը հնարավոր է խաղալ: Ու եթե ԲՀԿ-ն այսքան ներքաշվի, փչացնելը այնքան շռնդալից է լինելու, որ էլ ասելու չի:

Ինչպես է ԼՏՊ-ն պատրաստվում փչացնել ԲՀԿ-ին
Ասե՞մ, թե՞ չասեմ: Ախր այնքան պարզ է, այնքան հեշտ: ԲՀԿ-ն մինչև վերջ ԼՏՊ-ի կողքին չի կարող կանգնել: Մի օր գնալու է: Ու այդտեղ հայտնվում է փչացնելու կախարդական բառը, որը ՀԱԿ-ը ամնեզիայի պատճառով այս պահին մոռացել է` Ռոբերտ Քոչարյան: Հենց ինքը, ԲՀԿ-ի տերը: Եթե Քոչարյանը դիլետանտություն անի, ու հենց հաջորդ նախագահականին հայտնվի, ապա փչացումն ինքն իրեն կլինի:

Եվս մեկ համագործակցության եզր
Քոչարյանը միշտ մութ կերպար է եղել, բայց նա հաստատ չի բացառում իր վերադարձը, մանավանդ, որ ԼՏՊ-ն նախադեպը ստեղծեց: Ուրեմն դաշտը միշտ պատրաստ է պետք պահել: Ու այդ եռանախագահների պայքարում կա մեկը, որը նրանց հանգիստ չի տալիս:
ՍՍ-ը ռեյտինգի խնդիր չունի, ԼՏՊ-ն նույնպես, Ծառուկյանը` մոռացեք, նա ռեյտինգ չունի ու մրցակից չի: Տակը մնաց մեկը` Րաֆֆի Հովհաննիսյանը: ԼՏՊ-ն նրա վրա քեն ունի, նա խանգարում է, նա չի փչանում, նա չի ծախվում, ու հլը մի հատ էլ ուրիշ խաղ է խաղում: Հաջորդ նախագահականում Րաֆֆին ԼՏՊ-ի իշխանության գալու պլաններին խանգարելու է: Ուրեմն պետք է փչացնել: /Ի դեպ այստեղ ՀՀԿ-ի թեմա էլ կա, որ սենց հավես եթե ունենամ դա էլ կգրեմ, այնտեղի խաղերը նույնպես շեդևր են/
Ժառանգության վրա կեղտ շպրտելու սխեմային հետևել եմ, հստակ է: ԼՏՊ-ն փորձում է իրեն մաքուր պահել: Ալգորիթմը հնուց գցված է` ով մեզ հետ չի, աշխատում է իշխանության համար: Թեպետ ալգորիթմը ԼՏՊ-ն արդեն փոխել է /օրինակ ԲՀԿ-ն իրենց հետ չի, բայց «քխ» չի/, բայց դե ձեռներդ դրեք ձեր սրտին ու ասեք, թե քանի՞ ՀԱԿ-ի անդամ այլևս չի ընդունում այդ բանաձևը, որ «Ով մեզ հետ չի աջակցում է իշխանություններին», թեպետ ԼՏՊ-ն արդեն այն չի ընդունում: Ավելին ԼՏՊ-ն արդեն սենց բան է ասում` «Քաղաքականությունը, այո, դաշնակից որոնելու արվեստ է: Մենք կփորձենք, կփնտրենք, ով կհամաձայնի մեզ հետ համագործակցել, մեծ սիրով կհամագործակցենք»: Ի լրումն ասեմ, որ Րաֆֆին ասել էր, որ այլ ուժերի հետ կդաշնակցեն միայն արդար ընտրությունների պայմաններում: ԼՏՊ-ն քաղաքականությունը արվեստ է համարում, ում հետ երբ ուզի կդաշնակցի: Րաֆֆու խոսքը շրջեցին նրա դեմ, բայց ԼՏՊ համակիրները, այս խոսքը բաց թողեցին, մոռացան:
Լավ վերադառնամ փչացնելու փուլին, ալգորիթմը կա, այն գործում է, փնտրեք դավաճաններ, վհուկների որսը կանգ առած չի: Ասենք Խզմալյանին ՀԱԿ-ի մանկլավիկները ոնց սկսին ձեռ առնել ու գցել աղբամանը` կնոջ փաստարկումով: ՀԱԿ-ի մոտ չասեմ հայլուրը ինչի սիմվոլն է, բայց վերցնենք Անդրանիկ Թևանյանին, որը ժառանգության հիմնական քլնգողն է, ու ՀԱԿ մանկլավիկները հենց նրա պասով են Ժառանգության հասցեին ուղղված կեղտը տարածում, իր «յոթոռ.եմ» կայքից: Ուրեմն Թևանյանի կինը աշխատում է Հայլուրում: Բայց, սա ՀԱԿ-ի չի նկատում: Փաստորեն Խզմալյանը դավաճան է, ավելին ծախված է, նայեք թե որտեղ է նրա կինը, իսկ Թևանյանը ԲՀԿ-ի բարձրախոսը գործընկեր է՝ լավ-լավ բաներ է գրում, ճիշտ է գրում, տարածեք նրա գրածները, հետո ինչ, թե կինը հայլուրում է աշխատում:
Լավ, փչացնելը պարզ է, ՀԱԿ-ում կան երկու տեսակի մանկլավիկներ` միամիտ ու պոռնիկ: Պոռիկները` ՉԻ, ՀԺ ինքնուրույն են մրոտում ժառանգությանը: Միամիտները` սրանց հավաստի կասկած է պետք, դրա դերն էլ իր վրա է վերցրել ԲՀԿ-ն` հանձինս յոթոռ.եմ-ի ու ժամ.ամ-ի: /գուցե ուրիշ էլ կա՞/
Ժառանգության վրա կեղտ շպրտելու համագործակցությունը հենց այսպես էլ աշխատում է:

Ժառանգության ֆալստարտը` ըստ ՀԱԿ-ի
ՀԱԿ-ին անհրաժեշտ է ԲՀԿ-ին բերել իր խաղի դաշտ: Ընտրությունները վերահսկելու պլատֆորմը հենց դրա համար էր: ԲՀԿ-ն երկու պայման ուներ այդտեղ մտնելու համար` ընտրակաշառքի թույլտվություն և պեշկայի մակարդակով ներկայացուցչություն: Էս «միամիտ» Ժառանգությունն էլ, բռնեց հենց սկզբից փչացրեց ԲՀԿ-ին: «Արա դե այդպես չի արվում, այ քո ցավը տանեմ, ախր ես ԼՏՊ-ն մարդկանց փչացնելու վարպետ է, մոռացե՞լ եք հարյուրամյա պատմություն ունեցող, Ղարաբաղի կռվին այդքան հերոս տված կուսակցությանը ինսունհինգին ոնց փչացրեց: Ընենց փչացրեց, որ էն ժամանակից դեռ փչացած են, հա ուզում են մաքրվել, չի ստացվում»: Ժառանգությունն այս պլատֆորմի մեջ պետք է ՀԱԿ-ին, դրանով ԲՀԿ-ի այնտեղ լինելը լեգիտիմ է դառնում: Բայց եթե ժառանգությունը շարունակի համառել, շներին մի քիչ քս կտա ԼՏՊ-ն: Տեսնենք:
Հա պեշկան՝ Վ. Օսկանյանն է, այս կերպարը եթե կարևորվի, մի օր սրա տեսակի մասին էլ կգրեմ: Բայց ԲՀԿ-ի համար ինքը հասարակ պեշկա է, մողեսի այն պոչն է, որը իրավիճակը սրվելու դեպքում ԲՀԿ-ն դեն է նետելու: Նույնսիկ կասկածում եմ, որ արդեն որոշվել է, որ ընտրություններից հետո սա իրա մանդատից հրաժարվելու է: Նախորդ ընտրություններին էլ ԲՀԿ-ին որոշմարդիկ ուներ ցուցակի վերին հատվածում, բայց ընտրություններիցհետո հրաժարվեցին իրենց մանդատից:

Ովքեր են մեղք`
Կոնկրետ
Մեղք են այս իշխանությունների դեմ պայքարող մաքուր ՀԱԿ-ի համակիրները: Իրոք մեղք են: Վերցնենք Տիգրան Պասկևիչյանին, այս մարդը իր բարձրությունից իջավ շատ ներքև: Այս մարդը շատ բան դրեց ռիսկի նժարին: Այս մարդը այնքան հավատաց ԼՏՊ-ին, որ հայտարարեց, թե բոլորս զրո ենք, միակ մեկը` միակ ուժը ԼՏՊ-ն է: Բոլորս պարտավոր ենք նրա կողքին կանգնել, որ այդ ուժը բազմապատկվի: Իսկ ով չկանգնի, աջակցում է իշխանություններին: Հիմա ԼՏՊ-ն ուրիշ բան է ասում, փոխել է ալգորիթմը, ասում է այն, ինչ ժամանակին շատ խելոք բլոգերներ ասում էին, որ կյանքը սև ու սպիտակ չի, որ գույներ շատ կան, որ, օրինակ, բոլոր նրանք ով ԼՏՊ-ին ու ՍՍ-ին ատում են, իրենց ձայնը կտան Ժառանգությանը, կամ ստիպված ՍՍ-ին: Այսօր ԼՏՊ-ն ասում է, ոչինչ, ՀԱԿ ջան, աշխատեք, որ ԲՀԿ-ն էլ ձայն ստանա: Հիմա այսպես մտածողնրը ի՞նչ են անելու: Երևի մինչև կյանքի վերջ էլ հավատան ԼՏՊ-ին, ու այս հավատն ավելի ուժեղ է, քան ՀՀԿ քարոզվողը: Այն որ ձեռ են առնում ՀՀԿ-ին, թե հավատը կրոնական կատեգորիա է, ուրեմն նմանակերպ իրենց հոգևոր առաջնորդը ԼՏՊ-ն է, իսկ հավատն էլ` կրոնականին հավասար:
Նիկոլ Փաշինյանը` մեղք չի: Նայեք Արմնյուզով նրա ինտերվյուն: Նայեք, այն պահը, երբ Արտակը հարցնում է` ԲՀԿ-ն իշխանություն է /մոտավոր եմ հարցը հիշում/: Հետո նայեք Նիկոլին ռեակցիային, եթե բան չհասկացաք, գնացեք ու այդ կադրերը ցույց տվեք հոգեբանի: Այդ ռեակցիան շատ խոսուն էր, հրահանգված է` ԲՀԿ-ին չկպնել: Նա այս ամենը գիտի, նա խաղի մաս է ու միամիտ չի:
Ընդհանրապես
Ընդհանրապես մեղք է մեր երկիրը, մեր Հայաստանը, մենք ենք մեղք: ԼՏՊ-ն հեշտ չի հանձնվելու, իսկ ՍՍ-ը հեշտ իշխանությունը չի տալու: Բոլոր առողջ ուժերի վրա այս վայրենի պայքարի ընթացքում կեղտ են շպրտելու: Հաջորդ` նախագահական ընտրությունները մեծ փորձաքար է լինելու մեր համար:


  • 1
Բոլորի վրա էլ թքած: Մենակ ՀԱԿ-ի էն կարգին տղերքն են մեղքս գալիս, վախենում եմ ջարդվեն: Ժամանակ ունենամ, պիտի գրեմ, որ իրանք մեղավոր չեն, զավակները պատասխանատու չեն ծնողների դավաճանության համար:

Մենակ ՀԱԿ-ի չէ, շատ տեղերում կան հոյակապ տղերք: Բայց մի առումով ճիշտ ես, եթե այլ վայրերի մտածող ու բարոյական երիտասարդները հեշտ կվերափոխվեն, ապա ՀԱԿ-ի տղերքի պահը հոգեբանական առումով առավել ժվար է:

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Չալարեցի ամբողջը կարդացի, կամրադ: Լուրջ նյութ եր: մարսել է պետք: Ռեսփեքթ:

էենքս, քե մատաղ: Փորձում եմ մոտենալ քեզ, ու չայրվել :ՃՃՃ

(Deleted comment)
Մերսի, այս սա ճիշտ բանավեճ է, փաստարկված հակադարձումներ սիրում եմ !!!!
1. Փողի մասով համաձայնվեմ, ես շշուկների մակարդակով եմ գրել: Իմ համար ազատ դեմոկրատները դեռ մութ են, փողի պահը մի քիչ ուղղակի բացատրում էր իրավիճակը:

2. Անցած ընտրությունների հետազոտությունս ցույց է տվել, որ մեծամասնականն ու համամասնականը իրար հետ կապված են: ՀՀԿ-ն դրա համար էլ պահում է մեծամասնական համակարգը, քանզի փող բաժանող մեծամասնական թեկնածուն ձայն է բերում նաև համամասնականի համար: Այնպես չի լինում որ Լֆիկի ձայն տվողը ՀՀԿ-ին ձայն չտա: Իսկ ԲՀԿ-ն երկու ֆրոնտով է խաղում: Քո ասածը կարող է ճիշտ լինել Երևանի համար, իսկ մարզերում ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը շատ թեժ է: Գյուղացիներն, օրինակ, խորհում են՝ «ՀՀԿ հանցագործներին ձայն տամ, թե ԲՀԿ»:

3. Մերսի: Համաձայնվում եմ:

4. Հա դա գիտեմ: ԼՏՊ-ն ամեն գնով փչացնելու է ցանկացածին ով իր թրի տակ չի կանգնելու: Հեղափոխությունների սցենարներին լավ ծանոթ եմ, բլոգումս մի քանի անգամ անդրադարձել եմ:

5. Այդ տնտեսական քարտը ԲՀԿ-ն այսօր խաղացնում է: ՏՍ-ն Սերժի ամենաթույլ օղակն է: Այնքան թույլ, որ ՎՕ-նը վերջերս արդեն տնտեսագետ է հանդես գալիս: Բայց դա բան չի խանագարում, ուղղակի քո ասածն այն է, որ կարող է Քոչարյան-ԼՏՊ հակամարտություն գծվի, ՍՍ-ին չերեզ ՏՍ երկու կողմն էլ ֆուկ անեն: Տեսնենք:

6. Րաֆֆու դերը կերևա այս ընտրություններից հետո: Ես հավատում եմ, որ մարդիկ շատ փոփոխական են, թեպեը մյուս կողմից էլ համաձայնվում եմ, որ լյումպենը շատ է ու նրանք ինտելիգենտի կերպար չեն սիրում: Բայց ԼՏՊ-ն խնդիր է ունենում, նրա «ես եմ միակը և աննմանը» բանաձևը փլվում է թեկուզ 10 տոկոսանոց այլընտրանքի դեպքում: Րաֆֆու ուժեղ կետը դեռ քնած է, Ժառանգությունը ահռելի աշխատանք տարավ տարատեսակ քաղաքացիական ակտիվիստներին ու սոցիալական խմբերին աջակցելու հարցում: մենակ Գյումրու տաքսիստները այնքան պարտական են նրանց, բնապահպանները և այլն: Ուղղակի այս հատվածը, քաղաքացիական հասարակության հատվածը, կներես արտահայտությանս համար, ջայլամի պես է իրեն պահում, թե մենք քաղաքականությունից հեռու ենք: ԼՏՊ-ն էլ օգտվում է այս իրավիճակից, քանի որ եթե այս հատվածը արտահայտվի, ԼՏՊ-ն լուրջ կվառվի: Մեր «ինծելիգենցիան» իրոք անողնաշար է:

7. Դե, ես գրել էի ֆալստարտ՝ ըստ ՀԱԿ-ի: Րաֆֆու մոտիվացիաները իմ համար մութ են:

8. Ճիշտ է, ուրիշի վրա հույս դնելուց աբսուրդ բան չկա :)))


(Deleted comment)
Ինչքան դժվար է բանավիճել մի մարդու հետ, ու մտքերի հետ լիովին համաձայն ես: Մեր անհամաձայնությունը դետալների մեջ է :))))
Միայն վերջի կետ մասի գրեմ: Րաֆֆու ու ոչ միայն նրա ընկալումը մարզերում իրոք ուրիշ է: Այդ իսկ պատճառով նոր գրառում արեցի, թե այդ մարդիկ ինչից են կախված:
բլոգընկերը լավ բա՜ն է :ՃՃՃ

Կարեն ջան,
Ախր գրածդ ուղղակի փաստարկում է, որ վերլուծությունս ճիշտ է:
Ինչ ասեմ, ուղղակի ինքդ քեզ հարց տուր, ԼՏՊ-ն ասել է «այդ հիմաներին վերջ տվեք», իսկ դու որպես լավատար քեզ ընտրել ես Հիմա կարգախոսը: Ու վստահ եմ ԼՏՊ-ի ասածներից ահռելի բան հակասում է քո արժեքներին, բայց դու դրա վրա չգիտես ինչու աչք ես փակում: գոնե հիմա որոշի, ու ինքնուրույն որոշի, առանց ԼՏՊ-ի «խորը» անալիզների: Ընտրությունները եթե ավարտվեն ու Ժառանգությունը մնա ընդդիմություն, ապա այս բոլոր գրածներդ հե՞չ են լինում, ի՞նչ ես անելու: Ապաշխարհելու՞ ես ՀԱԿ-ից, քեզ խաբելու համար: Թե շարունակելու ես մտածել, որ Ժառանգությունը դհոլ է, ու հիմա չծախվեց, հետո կծախվի: Ինչքա՞ն ես սպասելու, Րաֆֆին 92 թվից չի ծախվում, քանի տարի է քեզ պետք, որ վստահ լինես: Հույս ունեմ պատասխանդ չի լինի մինչև խոր ծերություն: Սրանք հռետորական հարցեր են:


Լավ փորձեմ հակառակ հարցը տալ:
Դու գտնում ես, որ ՀԱԿ-ի ասածը քո համար դոգմա չի և սեփական կարծիք կարող ես ունենալ:
Պաշտոնապես ՀԱԿ-ը ժառանգությանն ընդդիմություն է համարում, դրա մասին համենայն դեպս խոսել են ԼՏՊ-ը, Լ. Զուրաբյանը և Ա. Մանուկյանը: /Այս վերլուծությունում հենց դրա մասին եմ խոսում, իմ բողոքն այն է, որ ԲՀԿ-ն իշխանություն չի դիտարկվում ու հավասարեցվում է ժառանգությանը/

Դու այս կարծիքը փաստորեն չես կիսում, Ժառանգությանը համարում ես ՀՀԿ-ի պրոյեկտ, ու Թևանի և Քոքոբելյանի մասին ես խոսում /ի դեպ հղում անելով միայն 7օր-ից՝ ԲՀԿ-ական ագիտպրոպից, սերված [դեզ]ինֆորմացիային, այլ փաստ չկա/:

Այդ դեպքում, ինչու բացահայտ ցույց չես տալիս քո անհամաձայնությունը ու ՀԱԿ-ի վերնախավից պահանջում ժառանգության դեմ բարձրաձայնել, հայտարարել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, իսկ Ժառանգությունը՝ ոչ:

Ես այստեղ միայն փաստերի հիման վրա եմ վերլուծություն արել, միակ ոչ փաստն էլ որպես բամբասանք եմ ներկայացրել, չեմ պնդել դրա հավաստիությունը:

ՀԳ
Գրում ես որ լավ չի որ ինձ չես ճանաչում: Այսպես արձագանքեմ, ես շատերին եմ ճանաչում, չի բացառվում որ դու էլ ես ինձ ճանաչում: Այստեղ անվանական հանդես չեմ գալիս այլ պատճառով: Եթե Բլոգս նայես, կտեսնես, որ այն հիմնականում հակակոռուպցիոն ուղղվածություն ունի, իսկ այս թեմաները շոշափում եմ ընտրությունից ընտրություն, երևի մոտիվացիաներիս մասին հատուկ գրառում անեմ: Իսկ քո նշած անձանց, այդ թվում շատ-շատերին անձամբ եմ ճանաչում, դրա համար անվանական չեմ կարող անդրադառնալ, ես աշխատում եմ քննել երևույթները, ոչ թե մարդուն: Իսկ մարդու մասին գրում եմ միայն եթե նա ունի մեծ հանրային հնչեղություն:

Կարեն ջան, սկսեմ նրանից, որ ես ժառանգական չեմ: Ես ունեմ իմ արժեքները ու դեպքերին անդրադառնում եմ այդ պրիզմայով:
Տեսակետդ պարզ է, հույս ունեմ, որ այն նախկինում նույնպես նույնն է եղել, հատկապես ԲՀԿ մասով, մինչ ԼՏՊ-ի դեպի ԲՀԿ ռևերանսները: Ամեն դեպքում ԲՀԿ-ն քո իմացած խեղճ կառույցը չի, ու ինչպես վերլուծել եմ անալիզում, ԼՏՊ-ն ըստ իս ԲՀԿ-ին տանում է դեպի փչացում: Փորձիր քննադատել Քոչարյանին պատկանող որևէ բիզնես ու կտեսնես ԲՀԿ-ականի ռեակցիան:
Անհատների մասով կլռեմ, նախորդ քոմենթում նշածս պատճառաբանությամբ: Իսկ շփվելու մասով ասեմ, որ կյանքը երկսայր է, երկու կողմից է կախված շփման որակը: Օրինակ, այստեղ մարդկանց անունները գրում ես փոքրատառերով, հեգնաքով ես խոսում, բայց ես փորձում եմ ուշադրություն չդարձնել: Եթե այդպես ես շփվել, օրինակ Ստյոպա Սաֆարյանի հետ, ի՞նչ է, ակնկալում էիր հանգիստ բանավեճ:
Քոքոբելյանը իմ համար էլ է մութ, բայց նրա գաղտնիքը ինձ թվում է ՀԱԿ-ում է, ոչ թե ժառանգությունում: Սրա պատասխանը կարող է տալ միայն մեկ հարցի պատասխան «ինչու կամ ինչպես նեղացրին Արարատ Զուրաբյանին»: Սա ես չգիտեմ:

  • 1