?

Log in

No account? Create an account

Previous Entry Share Next Entry
Ինչու՞ են իշխանությունները այդքան սիրում հեղափոխությունները
Lee
watumiaji
Կառավարության նիստի օրակարգից լավ աղբյուր չկա՝ բացահայտելու կոռուպցիոն դեպքերը:
06 վարչությունը փոխանակ Արմեն Օհանյանին որպես վկա բերման ենթարկի, ուղղակի պետք է 1 աշխատող նստեցնի համակարգչի առջև, որի գործառույթը կլինի նայել նիստի օրակարգը ու որոշման նախագծերը, ու շաբաթը 3-5 հատ կազմակերպված հանցագործության դեպքերը աչքի առաջը կլինի:
Ես այդ հոբբիով տառապում եմ, բայց այս, հերթական զավեշատալի ԿՈՌՈՒՊՑԻՈՆ դեպքը որոշեցի կիսվել հավատարիմ ընթերցողներիս հետ: Խնդրեմ



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշում
Կարդում ենք կասկածելի script-ը՝
////
Ընդունել Երևանի քաղաքապետի` «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն (այuուհետ` կազմակերպություն) ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարող 1.0848 հա, 0.1 հա, 0.0488հա և 0.1865 հա (ընդհանուր մակերեսը` 1.4201 հա) հողամասերի (այսուհետ` հողամաս) օտարման վերաբերյալ առաջարկությունը
////

2. Փորձում ենք հասկանալ պետության «օգուտը» կամ այլ հիմնավորում

////
Ընդունել կազմակերպության առաջարկությունը Երևան քաղաքում ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրի (այuուհետ` ծրագիր) վերաբերյալ:
////

3. Գնում ենք հիմնավորում բաժին, որ հասկանանք, թե այդ ինչ ներդրում է, որ պետությանը անհրաժեշտ է, որի դիմաց հող ենք տալիս ինչ որ մեկին

////
Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 6-ի N 957-Ն որոշման հիման վրա «Հարավկովկաuյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծի հատվածում ավտոճանապարհ կառուցելու անհրաժեշտությամբ։
/////

4. Հասկացա՞ք: Բացատրեմ «ավտոճանապարհ կառուցելու անհրաժեշտությունը պայմանավորված է ավտոճանապարհ կառուցելու անհրաժեշտությամբ»: Բացատրեմ ընդլայնված «ավտոճանապարհ կառուցելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Դորոժնիկ» ՍՊԸ-ին հող տալու ցանկությամբ»

5. Էս մասնավոր կառուցները ինչքան բարի են, ստիպված հող են վերցնում ու պետությանը օգնում, հանուն պետական կարիքների ներդրումներ են անում: Այս ՍՊԸ-ները ո՛չ ազատ շուկայական, ո՛չ էլ սոցիալիստական ու ո՛չ էլ կոմունիստական տեսություններում չեն տեղավորվում՝ բարեգործ ՍՊԸ-ներ են: ԿԱՅՖ :ՃՃՃ

ՀԳ
Էս էլ մի քիչ ուրախանալու համար: Հաշվարկները.

///Ըստ Երաննախագիծ ՓԲԸ-ի նախնական հաշվարկների` ավտոճանապարհ կառուցելու հետ կապված նախագծանախահաշվային փաuտաթղթերի կազմման և կապիտալ շինարարության աշխատանքների խոշորացված արժեքը կազմում է շուրջ 850 մլն. դրամ:///

Կարճ. 2.5 կմ ճանապարհը սարքելու գինը գցել բռնել են Էլ ինչ տենդեր, շուկայական արժեք ....

////
ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի նախագահի 27.06.2011թ. N Ե/8/2968-11 գրության համաձայն` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 24/6 հասցեին հարակից տարածքներում բնակավայրերի նշանակության հողամասերի 1քմ մակերեսի շուկայական միջին արժեքը կարող է գտնվել 35000-40000 դրամի միջակայքում:
/////

Խաբա՞ր էիք, որ Երևանի հողերի գինը գցել բռնելով է որոշվում

Բա էտ անտեր մրցույթով վաճառքը, աճուրդը: Եկեք նայենք պետության ՊԱՇՏՈՆԱԿԱՆ վերաբերմունքը շուկայական մեխանիզմների հանդեպ

////
Ոստի 1.4201հա հողամասի շուկայական արժեքը կարող է կազմել շուրջ 568.0 մլն. դրամ, որն ակնկալելը հրապարակային սակարկությունների արդյունքում` հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գների շարունակական անկումը, քիչ հավանական է և երկարատև ժամանակ կպահանջի:
////

Բա կոռուպցիոն ռի՞սկը: Ո՞վ է ասել, որ սակարկությունը միայն վաճառելու համար է: Մի հատ Սահամանդարություն ունեինք է, որ բոլորդ հավասար ենք, որ կարողա ես էլ ուզեմ այդ հողը գնել:

Ի դեպ ԶԼՄ-ները պետք է արդեն լուրեր տային՝ «Ըստ ՀՀ կառավարության ակնկալվում է անշարժ գույքի շուկայում գների շարունակական անկում»

Ու վերջի բոցը՝ էս բազարի նպատակը.

///
Կարճ ժամանակահատվածում, առանց Երևանի բյուջեի միջոցների ծախսման, ավտոճանապարհի կառուցումն է
////

Նենց էլ մի ձևակերպում են, կարծես թե բյուջեից լումա չի ծախսվել՝ ճանապարհ են սարքել: Ոնց որ տունդ ծախես, էտ փողով մի երկու զույգ կոշիկ գնես, ընտանիքդ վերցնես ճանապարհորդության ու հետո հպարտանաս՝ թե մի լումա ջեբիցս չեմ ծախսել:
Էլ չասեմ, որ ազնիվ պարոնների ներկայացրած հաշվարկով ճանապարհի շինարարությունն արժե 850 մլն. դրամ, չգիտես ինչու այն հրատապ պետք է սարքել ու ինձ սովորեցրել են, որ վռազը թանկ է լինում: Ու մեկ էլ հոպ 568.0 մլն. դրամ արժողությամբ հողը վերցնելով՝ «Դորոժնիկ» ՍՊԸ-ն պատրաստ է այդ շինարարությունը իր վրա վերցնել: Այսինքն վնասով աշխատել: Բայց, ինչ լավ բարեգործ ՍՊԸ-ներ ունենք:




  • 1
Ի դեպ բաց էի թողել կարևոր պահ: Փաստորեն այդ հողը հարում է ճանապարհին: Ենթադրում եմ, որ էլիտար թաղամաս են սարքում: Ճանապարհը պետական է, ու էլիտար թաղամասի համար սենց թե նենց ճանապարհ պետք է, ու դրա վերանորոգումը պետք է միայն այս ՍՊԸ-ի բիզնեսի համար: Եթե ենթադրությունս ճիշտ է, ստացվում է ամբողջ հողը նվիրում են մի ՍՊԸ-ի, որը այդտեղ էլիտար թաղամաս է սարքելու:
Սրա հետևը հաստատ լուրջ ուժեր կլինեն կանգնած:

Քարտեզը նայեցի՝ լրիվ ինքնա: Երևանի մնացած ամենայուղոտ տեղը ....

էդ Մոնումենտի հետևի հատվա՞ծն է, Զեյթունից կողմից

Տեքստը գրելուց հասցեին ուշադրություն չէի դարձրել, ինձ թվում էր ուղղակի առանց տենդեր համ հող են ծախում, համ ճանապարհի պատվեր են տալիս: Բայց երբ բացեցի գուգլ մեփը !!!

եզակի խաղաղ վայրերից: էնքան էլ սիրուն տեսարան է բացվում գեշացած քաղաքի վրա

գեշացածը` հա

քաղաքապետը գնացել էր Հռոմ. տեսնես ինչ էր մտածում՞՞՞

ո՞նց, գազպրոմն էլ քչություն արե՞ց

Էս իտալացիք դմբո են, էս ինչքան պետական գերակա շա՜հ կա ...

Բա էդ Դորոժնիկը ումնա՞՞՞

վնեդորոժնիկինը

Չիդեմ, համա անունը ռուսական հոտ ունի:

հա
ոնց որ Երևանում մի հարսանյաց սրահ, որի անունն է Սыկտыվկառ

Էս կարգի գրառումների տակ պետք է սենց մի փոքր կոդ դնել. <lj-like />

Ու շատ ավելի հեշտանում է ՖԲ-ում տարածելը։

Ավելացրեցի, մերսի:

Ճիշտ հաշվեցի՞, որ քառակուսու արժեքը գալիս է մոտավորապես $105։ Այդ կողմերը հողն ինչքա՞ն արժե։

Քառակուսու արժեքը գալիս է 2.5 կմ ճանապարհ սարքելու իրական արժեքը բաժանած 1.42 հա՝ վերածած քառակուսու:
Նոր կարճ գրառում անեմ:

Ես բաժանել եմ հայտարարված ներդրումների չափը քառակուսի մետրերի, մոտավորապես $105 եմ ստացել։ Բայց, իհարկե, հետաքրքիր է, ինչքան են իրական գները այդ շրջանում։

Նոր նայեցի ակցեռնի սայթում $330-$580 դոլարի սահմաններում է գալիս Ուլնեցի փողոցի քմ-ն: Բայց այս տեղն ավելի թանկ պետք է լինի, քանզի հոյակապ դիրք է՝ ներքևը բնություն, տեսարանը՝ Երևան քաղաքի կենտրոնն ու Արարատ լեռը:

Ուրեմն նույնիսկ եթե հաշվի առնենք, որ այդ «հայտարարված ներդրումները» դեռ հարց է, թե ինչքանով են իրական, էլի առնվազն 3 անգամ էժան է, հա՞։

  • 1