Չբավարարվածներ
Lee
watumiaji
Պոռնո ինդուստրիայում հետաքրքիր կապ են վաղուց գտել բռնության ու սեքսի միջև:
Այսօր կարդում եմ հազարավոր ստատուսներ չբավարարվածների մասին` Րաֆֆին լիդեր չի, Րաֆֆին կլոունա, նա ժողովրդին չառաչնորդեց, բա մեր վախտ /դե սրանք որոշ ՀԱԿ-իստներն են .../ Նույնիսկ մի չբավարված իրավապաշտպան եմ գտել:
Էկեք ծուռ նստինք դուզ խոսինք: Այ չաբավարարվածներ, ինչի՞ եք կիսատ գրում, գրե'ք թե ի՞նչը չստացվեց, թե ինչի՞ց չբավարավեցիք: Գրում եք լրիվ գրեք, գրեք թե Բաղրամյան փողոցում ի՞նչ էիք ակնկալում, որ չստացվեց: Վերցրեք ու ուղիղ գրեք` բռնություն քիչ կար, քարեր չնետեցինք, բախում չարինք, մարդ չզոհվեց ուստիև կայֆ չտվեց: Այսքանը, մարտի մեկից դաս չքաղածներ ...

Ձայնս կտամ ԲՀԿ-ին, եթե ապաշխարհեն ...-ից
Lee
watumiaji
Երևանցին գիտի, թե երբ սկսվեց համակարգված ապականվել Երևանը: Դա Երվանդ Զախարյանի քաղաքապետ դառնալու օրոք էր: Մինչ այդ էլ էր Երևանը հիմնականում ապականվում, սակայն դա արվում էր ոչ համակարգված ձևով:
Մեր էս չկայացած քաղաքական կուլտուրայում պատասխանատվություն կոչվածը այդպես էլ դուռը թակում-թակում է, իսկ մենք նրան ներս չենք թողնում: Երվանդ Զախարյանը Երևանն ապականելով՝ սկսեց բավարարել Ռոբերտ Սեդրակիչի շահերը: Այսօր էլ այն ժամանակվա հետևորդները մնացել են՝ հանձինս գլխավոր ճարտարապետի: Բայց, եթե քաղաքական պատասխանատվությունը վերցնենք որպես ինդիկատոր, ապա Տարոնն էլ, Չյոռնին էլ, Էն գազավիկն էլ /անունը մոռացել եմ՝ ներող/ փառք են դրա մոտ:
Ու հիմա ԲՀԿ-ն որոշել է Երևանը բռնազավթել փոխել: Հարց չկա, ձայնս էլ հրես՝ պատրաստ եմ տալ: Ընդամենը պետք է ապաշխարհել: Դժվար չէ, Գագիկ Ծառուկյանը վերցնում է միկրոֆոնը ու ասում է, թե ինչ «քխ» էր Ռոբերտ Սեդրակիչը ու նրա մանկլավիկ Զախարյանը:

Ինչպես չխաբելով՝ խաբել
Lee
watumiaji
Քանի՞ հոգի է մտածել, որ սա նոր շարժակազմ է: Ասեք, մի ամաչեք:
132465

Այսօր սրանով երթևեկելիս նկատեցի, որ բռնակի սպիտակ ներկը մաշվել է, իսկ ներկի տակից փայլփլում է նիկելը: Հասկացա, որ ոչ մի գործարան նիկելով չի ներկի մետաղը, իսկ հետո վրայից սպիտակ գույնի ներկ կանցկացնի: Նիկելը հասարակ սպիտակ ներկից թանկ է: Մինչդեռ, այնպես էր նոր նարնջագույն շարժակազմը քաղաքապետով ու իր տեղակալներով ու փուչիկներով գովազդվում, որ ինձ թվացել էր, թե իբր նոր շարժակազմ ունենք: Կոռուպցիա՞, հինը ներկել նորն են ներկայացրե՞լ: Պարզվեց որ ոչ:
Ուղղակի նյութը մատուցողները շատ նրբանկատ են գտնվել: Կարդում ենք՝ «Երթուղի է դուրս եկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղեւորասրահով նոր շարժակազմ»:
Փաստորեն, այդքան էլ նոր չի: Հիմա հարց, այստեղ են ռեմոնտել հին շարժակազմը, թե գնել են դրսից: Եթե մեր մոտի հինն է ապա պետք է գրվեր «Երթուղի է դուրս եկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղեւորասրահով շարժակազմ»՝ առանց նորի:
Այսքանը չէի գրի, եթե այս՝ «ներկենք ու հինը մատուցենք իբր թե նոր» սկզբունքը նման չլիներ Երևանի կառավարման սկզբունքին:

ՀԳ
Ի դեպ, այս նարնջագուն շարժակազմը հարմարավետ է, աթոռները փափուկ են:

Ռեվանշիստներն ընդդեմ հաճախորդների
Lee
watumiaji
Այսօր կարդում էի, թե ինչպես են ՀԱԿ որոշ ակտիվիստ կանայք արտահայտվում Հայոց Աշխարհից հեռացված Կիմա Եղիազարյանի հասցեին:
Հիշեցի այս ֆիլմը: Տեսնես ինչու՞

Զինվորների դերը քաղաքական շախմատային տախտակին
Lee
watumiaji
1996-ից մինչ այսօր քաղաքական պայքարներն ունեն միայն մեկ նմանություն` բոլոր դեպքերում ուլտիմատումի լեզուն է գործի դրվել: Պատճա՞ռը, իսկ պատճառը ամփոփված է մեկ բառում` ժողովուրդ, բառ, որը հիմնականում իմ մոտ զուգորդվում է Լենինի հետ: Իսկ ժողովուրդ նշանակում է պոպուլիզմ, իսկ պոպուլիստական քաղաքականությունը նման է մի շախմատի, որտեղ ֆիգուրները ենթարկվում են միայն զինվորներին: Ֆիգուներները մանյովրել գիտեն, իսկ զինվորները միայն առաջ գնալ: Երևի խորհրդանշանական էր, որ այս շարժման կոչերից մեկը ընտրվեց «задни չկա»: Նման լոզունգը հարիր է միայն զինվորներին:
Հիմա ավելի լուրջ
2008 թվականի մարտի մեկին շախմատային-քաղաքական զինվորները գնացին առաջ, նրանց զոհաբերեցին այլ ֆիգուներ, որոնք մանևրել գիտեին, մանևրեցին ոչ միայն իրենց ներկայությամբ ու չներկայությամբ, այլև քաղաքական դաշտում համապատասխան հռետորաբանությամբ: Ոչ միայն զոհաբերեցին զինվորներին, այլև քաղաքական օգուտ քաղեցին այդ զոհաբերությունից: Այդպես են խաղում ֆիգուրները, նրանք գիտեն երբ հետ գնալ, երբ աջ կամ ձախ թեվել, իսկ զինվորը դա չի հասկանում, նա չգիտի, թե դա ինչ է, նա ուղիղ գնում է, զոհաբերում կամ զոհաբերվում է, նրա նպատակն է մինչև վերջ գնալ` պայքար-պայքար մինչև վերջ, հիմա-հիմա` սրանք զինվորների համար ստեղծած լոզունգներ են:
Եթե 2008-ին գլխավոր ֆիգուրանտը, իր այլ ֆիգուրներով չէր պատրաստվում ինքնազոհաբերվել, սակայն պատրաստ էր զինվորներին առաջ հրել, ապա այժմ ավելի տարօրինակ խաղ է ստացվել: Այսօրվա գլխավոր ֆիգուրանտին` Րաֆֆի Հովհաննիսյանին զինվորները առաջ բրդեցին. Միայն ուլտիմատումի լեզվով առաջ գնալ ու չմանևրել նշանակում է միայն մեկ բան` ինքնազոհաբերություն: «задни չկա»: Այս պարտիան նույնպես տանուլ է տրված, Րաֆֆու հացադուլի մասին կգրեմ հաջորդիվ: Բայց հոգնել եմ զինվորների խաղ նայելուց, նման շախմատը անհասկանալի պարզ է ինձ համար: Րաֆֆին կարող է միայն բարոյական մակարդակում փոփոխություն բերել, փորձել ազգի մտածելակերպը փոխել, փորձել դառնալ հոգևոր առաջնորդ, բայց նրա խաղը` քաղաքական խաղ չէ:


ՀԳ
Երբ նայում եմ քաղաքական դաշտին ու տեսնում, թե ինչքան քաղաքական զինվորներ կան, սարսռում եմ` .... պոտենցիալ մարտի մեկեր ինչքան ասես կարելի է կազմակերպել, միակ հույսս մնում է` չզարմանաք, իշխանության խոհեմությունը, որ մարտի մեկեր չլինեն` փոքրիկ հույս: Զոհվելու պատրաստ, վիճակը անհույս գնահատող անգիտակից մարդիկ շատ-շատ են ... երևի մարտի մեկի նախադեպն է կանխում անխոհեմությունից:

Usurpatio
Lee
watumiaji
Քաղաքական թոհուբոհից անցում մեկ այլ քաղաքական ստրատեգիական քայլի:
Քայլ, որ հետո աչքի փուշի պես ծակելու է:
Այս քայլն իրականացնողը մեկ անգամ հաջողությամբ այն իրացրել է: Այնքան հաջող, որ պատմության դասագրքերի վրա ազդելու հավակնություն ունի. Երբ շարժում բառը սահուն վերափախվում է հայոց համազգային շարժման, իսկ վերջում կուսակցության պատմության:
Դաշնակցությունն էլ այստեղ ամեն ինչ իրեն վերագրելու փորձի պակաս չունի:
Բայց, երբ դա արվում է աչքիդ առաջ, այն դառնում է հետաքրքիր պրոցես:
Խոսքը ՀԱԿ-ի մասին է: 2008 թվականի ամբողջ գործընթացը սահուն վերագրվեց մի կառույցի, որը 2008 թվականի դեպքերի ժամանակ չկար, հետո հայտնվեց բազմազան կազմով, հետո տվին-առան ու կիսին-միսին ... ու տակը մնաց ՀՀՇ-ն:
Եթե հավասարման կրճատումները դեն նետենք, ստացվում է, որ 2008 թվականի «ահեղ ժողովրդական շարժման ալիքը ՀՀՇ-ն իրականացրեց», որը վերակազմավորվեց ՀԱԿ-ի:
Այսքանը:


ՀԳ
ԼՏՊ-ը պատմաբան է, ու լավ տեղյակ է այդ գիտության այն նրբությանը, որ իրականությունը կարևոր չէ ...

ՀՀԳ
Արդեն պարզ է, որ շուտով այս էջում կավելանա ՀՀՇ պատմությունը ՄԱՍ III (2008 թվականը)

Նախախորհդարան, այսքան շու՞տ
Lee
watumiaji
Նախորդ գրառման մեջ գրել էի Րաֆֆուն խանգարող ուժերի մասին, բայց որ այսքան շուտ կանցնեն գործողությունների չէի սպասում:

Անդրիաս-հացադուլ-բոյկոտ-քվեաթերթիկ ուտել-ԵԱՀԿ դիտորդական խմբի մոտ շոու իրականացնել-նստացույց-հիմի էլ սա

http://168.am/2013/02/21/185497.html


Սպասենք հետագա զարգացումների, շեֆը վերևից սեղմում է, օրակարգը/հրամանը պարզ է - քաքմեջ անել ամեն ինչ:

ՀԳ
Սրանց կանաչ պլաշչ դեղին սաղավարտ շորերն ի՞նչ փողեչով էին առել, Էն ո րՄաշտոցի պուրակում «շուրուպ» հանելով էին զբաղված:

Նա վերադառնում է
Lee
watumiaji
Փորձում եմ կազմել այն ուժերի շարքը, որոնք խանգարելու են Րաֆֆուն, եթե նա ընտրի «հինգ տարում ուժերի կոնսոլիդացման» և «կրկին փորձիր» ուղին:
ա/ Նախախորհդարան
բ/ Հայազն
գ/ ԲՀԿ
դ/ ՀՅԴ


Ի դեպ, ինչպես տեսաք ՀԱԿ-ը չկա ցուցակումս: ՀԱԿ-ը այս բոլորի արանքներում իր խաղն է խաղալու, մինչ այժմ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի խաղը խաղաց ընդդեմ Րաֆֆու, կամ կկրկնի կամ էլ `ոչ:

ՀՀԿ-ն չեմ նշել շատ խորը պատճառներով. նախ նա պայքարում է բոլորի դեմ և երկրորդ, դեռ չեմ պարզել ՀՀԿ-ի կողմնորոշումը առ այն ուժի վերադարձը, որը կանգնած է ա,բ,գ,դ ուժերի հետևում:

ՀԳ
Ես դեռ հետևում եմ 2017-18 թթ.-րի ընտրություններին:

Իմ կուսակցությունը ժողովուրդն է
Lee
watumiaji
Ես չգիտեմ, թե դուք ոնց, բայց ես ուշի ուշով հետևում եմ 2017 թվականի պառլամենտական և 2018 թվականի նախագահական ընտրություններին:
Արդեն իսկ տեսնում եմ, թե որ քաղաքական ուժերն են մտնում ԱԺ: Դրանցից մեկն այսօր ստեղծվեց :Ճ
Ի դեպ, այդ ուժը մի հատ մեկ այլ ուժի հետ, կարծեմ մեր հին կուսակցություններից աջակցելու է նախկին նախագահի վերադարձը: Նախկինը դեռ ծեր չէ ... :)))
Այսինքն այսօրվա ազգայնական ուժին հակադրվելու է նեոազգայնականը :ՃՃՃ
Հա, իսկ լիբերալ ընդդիմության տեղը արդեն պիլոտային փորձարկած է, նրանք այսօր չեզոք դիրքում են, ու դրանք ոչ ժառանգությունն են, ոչ էլ ՀԱԿ-ամերձ լիբերալները: Надо Федя, надо:
Մնաց հասկանանք այս հինգ տարին: Իսկ այս հինգ տարին լինելու է բիզնես անցումային հետաքրքիր շրջանը: Տեսնեմ, թե որ օլիգարխն է առաջինը ֆայմելու աջակցի նեոազգայնականներին: Կապրենք, կտեսնենք:
Միակ ցավալի բանը այն ազնիվ երիտասարդներն են, որոնց օգտագործում են по полной:
Սա, իհարկե, ռիսկային պլան է, մեր մոտ քաղաքականությունը անձնավորված է, արժեքային չի, սա կառավարելու համար ավելի շատ խելք է պետք, ասենք ФСБ-ն նման կադրեր ունի:
Ինչ մնաց:
Ով հասկացավ՝ հասկացավ, իսկ ով չի համաձայնվում՝ արտահայտվեք, սա ընդամենը դիտարկում է:

candleight ....
Lee
watumiaji
Աստված հոգիդ լուսավորի, ինձ համար մնացիր առյուծի կերպարով, իրոք առյուծ էիր հոգով ...

?

Log in